Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դատարանը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ

Դատարանը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ
17.09.2019 | 22:02

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու կամ նրա նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու՝ պաշտպանների միջնորդությունների վերաբերյալ:


Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17-ին: Այսօր ավելի վաղ դատարանը հրապարակեց իր որոշումը նախկին նախագահի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու՝ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժելու մասին:

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ