Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վրաստանի նախագահը հայտնվել է սկանդալի կենտրոնում

Վրաստանի նախագահը հայտնվել է սկանդալի կենտրոնում
17.09.2019 | 22:04

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշբիլին նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել համաներման որոշման պատճառով: Նախագահի համաներումը տարածվել է 34 դատապարտյալների՝ այդ թվում 18-ամյա երիտասարդի սպանության համար ազատազրկման դատապարտված Ասլան Բեժանիձեի վրա:


Բեժանիձեն ձերբակալվել է 2016-ին՝ 12 տարի հետախուզման մեջ գտնվելուց հետո:
Սպանված երիտասարդի հարազատները ծայրահեղ բացասական են արձագանքել նախագահի որոշմանը և կոչ են արել Սալոմե Զուրաբիշվիլիին վերանայել: Սպանվածի զարմիկ Անդրո Մայսուրաձեն տեղական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է՝ մամուլից է տեղեկացել, որ սպանության համար դատապարտված Բեժանիձեն երեք շաբաթ է ազատության մեջ է: Ընդդիմությունը նույնպես կոշտ քննադատում է նախագահի որոշումը: «Ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում այս կամ այն պաշտոնյայի կողմից անպարկեշտ վարքագծի դրսևորման դեպքում քննարկվում է տվյալ ինստիտուտի լիազորությունների սահմանափակման հարցը»,- հայտարարել է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գիգա Բոկերիան:

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ