ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ԵՄ պատվիրակության ղեկավարը

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ԵՄ պատվիրակության ղեկավարը
17.09.2019 | 22:07

Նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԵՄպատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Նախագահ Սարգսյանն ի դեմս Անդրեա Վիկտորինի՝ շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին հիմնարար աջակցության համար, որը ցուցաբերվում է Հայաստանին: «Այդ աջակցությունը եղել է անցյալում, կա այսօր և, հուսով եմ, կլինի նաև ապագայում», - նշել է նախագահը։ Անդրեա Վիկտորինն ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին բարեփոխումների գործընթացում: «Շատ ուրախ ենք, որ ունենք համաձայնագիր, ունենք հիմք և ճանապարհային քարտեզ, որը հնարավորություն է տալիս աշխատել այդ ամենն ավելի արագ կյանքի կոչելու ուղղությամբ», - ասել է Վիկտորինը:


Դեսպանն ունի բազմաթիվ գաղափարներ, որմտադիր է իրագործել պաշտոնավարման ընթացքում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի վերաբերյալ: Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է համապարփակ և ընդլայնված համագործակցությունը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ: Անդրեա Վիկտորինը 2007-2009-ին Հայաստանում Գերմանիայի դեսպանն էր:

Դիտվել է՝ 353

Մեկնաբանություններ