Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արմեն Աշոտյան. Վարչապետի 100 փաստի մեջ արտաքին քաղաքական վակուումը, կառավարության տկլորությունը պարզապես աչք է զարնում

Արմեն Աշոտյան. Վարչապետի 100 փաստի մեջ արտաքին քաղաքական վակուումը, կառավարության տկլորությունը պարզապես աչք է զարնում
17.09.2019 | 22:08

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն «100 փուստ կառավարության մասին» վերնագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին։ «Այդ փաստերի տակ իրականում մեծամասամբ անլուրջ կամ տեխնիկական տեղեկատվություններ էին։ Փաշինյանը ներկայացրեց, այսպես կոչված, 100 փաստ նոր Հայաստանի մասին, և եթե ուշադիր հետևել եք, կնկատեք, որ Հայաստանի նման երկրի համար կառավարության գործունեության մեջ այդ 100 փաստի շարքում ընդամենը մեկ արտաքին քաղաքական անդրադարձ է եղել», - հայտարարեց Աշոտյանը։ Նրա խոսքով՝ վարչապետը և կառավարությունը, որոնք պատասխանատու են Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության համար, իրենց ողջ գիտաֆանտաստիկ ներուժով հանդերձ կարողացել են հրամցնել ընդամենը մեկ փաստ արտաքին քաղաքականությունից։
«Զավեշտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ չկան ձեռքբերման փաստեր կապված ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին, Իրանի, ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների մասին։ Երեկվա փաստերի շարանի մեջ արտաքին քաղաքական վակուումը, այս կառավարության տկլորությունը պարզապես աչք է զարնում ու իր մեջ շատ վատ նախանշաններ է պարունակում»։


Աշոտյանն ասաց, թե պակաս զավեշտալի չէր 100 փաստանի շարանի մեջ Արցախյան խնդրին անդրադարձը։ «Հիշատակած հաջողություններից մեկն այն էր, որ կառավարությունը կարողացել է դիտորդական առաքելություն ֆինանսավորել՝ իրեն սպասարկող ՀԿ-ներին գործուղելով Արցախ։ Հաջորդն իր հանրահավաքն էր Ստեփանակերտում։ Համաձայնեք, որ առնվազն անլուրջ է», - հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ