Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին լքում է իշխող Դեմկուսը

Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին լքում է իշխող Դեմկուսը
17.09.2019 | 22:10

Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին լքում է Դեմոկրատական կուսակցության (ԴԿ) շարքերը, որը կառավարող կոալիցիայի մեջ է մտել «5 աստղի» շարժման հետ: La Repubblica-ին հարցազրույցում նա ասել է. «Ես լքում եմ ԴԿ-ն, և դա ի շահ բոլորի: Ինձ հետ է մոտ 30 խորհրդարանական, բայց ոչ ոք չի վտարվում: Դուք դա համարում եք պառակտում, ես՝ նոր սկիզբ: Երբեք վատ խոսք չեմ ասի գործընկերներիս մասին: Բայց ամեն ինչինչ-որ ժամանակ ավարտվում է»:

Դիտվել է՝ 393

Մեկնաբանություններ