Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էդմոն Մարուքյան. Արթուր Վանեցյանը սկիզբ է դնում քաղաքական գործունեությանը

Էդմոն Մարուքյան. Արթուր Վանեցյանը սկիզբ է դնում քաղաքական գործունեությանը
17.09.2019 | 22:11

Մենք շարունակում ենք դեմ լինել սուպերվարչապետական համակարգին և հետևողական շարունակելու ենք ներկայացնել նախագծեր այդ համակարգը վերափոխելու, ավելի ժողովրդավար համակարգ ստեղծելու համար, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին՝ նա նկատեց, որ մանրամասների չեն տիրապետում, սակայն ինտուիցիայով զգում են, որ հայտարարությունը հեռուն գնացող է։ «Այդ հայտարարությամբ, կարծում եմ, նա սկիզբ է դնում իր քաղաքակն գործունեությանը և փորձելու է քաղաքական գործունեության մեջ շարունակել գործը։ Հիմա դա կլինի կուսակցություն ստեղծելու միջոցով, թե ինչ ձևով... ես այդ հայտարարության մեջ դա եմ տեսնում», - նշեց Էդմոն Մարուքյանը։
Հարցին՝ ԼՀԿ-ն գո՞հ է եղել Արթուր Վանեցյանի գործունեությունից, խմբակցության ղեկավարը նկատեց, որ նրա հետ ջերմ հարաբերությունների մեջ են եղել։ «Մեզ համար սա, մեծ հաշվով, անակնկալ էր», - նշեց Մարուքյանը։

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ