Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին

Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին
17.09.2019 | 22:19

Նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը սեպտեմբերի 17-ին նախագահական նստավայրում հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին՝ թոռներին և ծոռներին: Նախագահը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ պատիվ է հյուրընկալել մեծ բանաստեղծի ժառանգներին, որ Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի նախաձեռնությամբ հավաքվել են հայրենիքում:


«Սովորաբար մեծերին հիշում ու մեծարում են հոբելյանների ժամանակ, բայց Թումանյանը, նրա ստեղծագործությունները մեզ հետ են մշտապես: Մեզ համար նա լեգենդ է, և ժամանակի հետ այդ լեգենդը գնալով ավելի է բյուրեղանում»,-նշել է նախագահը:


Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Թումանյանի ժառանգության պահպանման ու տարածման շուրջ, ներկայացվել են գաղափարներ՝ Թումանյանի ինստիտուտ ստեղծելու, Դսեղում թումանյանական բնաշխարհն ու միջավայրը պահպանելու վերաբերյալ: Հյուրերը նախագահին են նվիրել բանաստեղծի 150-ամյակի առիթով հրատարակված ժողովածուները:

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ