Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Դուք իրավունք չունեք նրանց ապագան պատանդ դարձնել ձեր քաղաքական կուսակցության ապագային

Դուք իրավունք չունեք նրանց ապագան պատանդ դարձնել ձեր քաղաքական կուսակցության ապագային
18.09.2019 | 11:07

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնվեց իրավիճակում, որ մամուլն անվանեց «պոդիումգեյթ»՝ նա հրաժարվեց մամլո ասուլիսից՝ Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթելի հետ հանդիպումից հետո: Երկուշաբթի Բորիս Ջոնսոնը Լյուքսեմբուրգում հանդիպեց Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի և Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթելի հետ: Հանդիպումներն անարդյունք էին, երկուսն էլ Ջոնսոնին կրկնեցին ԵՄ ընդհանուր դիրքորոշումը՝ հնարավոր չէ վերաշարադրել համաձայնագիրը, որ ցանկանում է Ջոնսոնը, առավելևս, որ Ջոնսոնի կառավարությունը մինչև հիմա այդպես էլ չի առաջարկել ԵՄ-ի համար ընդունելի այլընտրանքային լուծում իռլանդական սահմանի հարցում:

Համատեղ մամլո ասուլիսի կոնֆուզը ամբողջ այցի բովանդակությունը արտացոլող վառ ակորդ էր: Փողոցում՝ Լյուքսեմբուրգի կառավարության շենքի առաջ, հավաքվել էր փոքր, բայց շատ աղմկոտ հանրահավաք՝ Ջոնսոնի ու բրեկզիտի հակառակորդների, և Բրիտանիայի վարչապետը հրաժարվեց խոսել նրանց աղմուկի տակ: Բրիտանիայի պատվիրակությունը խնդրեց ասուլիսը ներս տեղափոխել, լյուքսեմբուրգցիները մերժեցին: Ճանապարհելով Ջոնսոնին՝ Քսավիե Բեթելը մամուլի առաջ դուրս եկավ մենակ և Բրիտանիայի վարչապետի դիրքորոշումը ու բրեկզիտի շուրջ ստեղծված իրավիճակն անվանեց «մղձավանջ» ու կոչ արեց Ջոնսոնին մեղքը Բրյուսելի վրա չգցել: «Հերիք է խոսել, գործեք,-ասաց Բեթելը՝ մատնացույց անելով դատարկ պյուպիտրը իր կողքին,-մեր քաղաքացիներն ուզում են իմանալ՝ ի՞նչ կլինի իրենց հետ 6 շաբաթ անց: Նրանց պետք է հստակություն, նրանց պետք է կայունություն: Դուք իրավունք չունեք նրանց ապագան պատանդ դարձնել ձեր քաղաքական կուսակցության ապագային»:
BBC


Հ.Գ. Լյուքսեմբուրգն իսկապես Ջոնսոնի մղձավանջն է՝ ոչ ոք, համենայն դեպս, այդպես չէր խոսել Թերեզա Մեյի հետ: Բայց և Թերեզա Մեյը չէր հանդգնել խաբել թագուհուն ու հարկադիր արձակուրդ ուղարկել խորհրդարանը: Հոկտեմբերի 31-ին մնում է 6 շաբաթ, գուցե այդքան չի մնում Ջոնսոնի վարչապետությանը: Արտահերթ ընտրությունները Մեծ Բրիտանիայում ուրվականից վերածվում են ապագայի, բայց և Տորիների կուսակցությունը իր ողջ երկատվածությամբ մնում է սպառնալիք ապագային:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ