Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսաստանն անցնում է էլեկտրոնային վիզայի

Ռուսաստանն անցնում է էլեկտրոնային վիզայի
18.09.2019 | 11:12

Ռուսաստանի տնտեսական զարգացման Տուրիզմի գործակալության ղեկավար Զարինա Դոգուզովան, ելույթ ունենալով Տուրիզմի համաշխարհային կազմակերպության 23-րդ անսամբլեայի ժամանակ, ասել է, որ էլեկտրոնային վիզան Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում կկիրարկվի 2021 թ-ին:


«Զարգացող երկրների շարքում վիզային ռեժիմի մեր մոդելով կդառնանք ամենալիբերալը: Ի դեպ, այս որոշումը կնպաստի նաև բժշկական տուրիզմի զարգացմանը»,- ասել է Դոգուզովան:
Նշենք, որ Ռուսաստանի էլեկտրոնային վիզան այս պահի դրությամբ գործում է 53 պետությունների համար, որոնցից 38-ը՝ եվրոպական:
Ի դեպ, Հայաստանին էլեկտրոնային վիզա տրամադրում է 8 երկիր, իսկ Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմ է գործում:

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ