Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ը և Բելառուսը ծրագրում են դեսպանների փոխանակում

ԱՄՆ-ը և Բելառուսը ծրագրում են դեսպանների փոխանակում
18.09.2019 | 13:07

ԱՄՆ-ը և Բելառուսը 11-ամյա դադարից հետո ծրագրում են վերսկսել դեսպանների փոխանակումը: Երեկ Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ փոխպետքարտուղար Դեյվիդ Հեյլն ասել է, որ պատրաստ են դեսպաններ փոխանակել՝ որպես հարաբերությունների նորմալացման հաջորդ քայլ։ Հայտարարությունը հաջորդել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ԱՄՆ փոխպետքարտուղարի հանդիպմանը։

Դիտվել է՝ 372

Մեկնաբանություններ