Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մայք Փենս․ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են պաշտպանել դաշնակիցների շահերը

Մայք Փենս․ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են պաշտպանել դաշնակիցների շահերը
18.09.2019 | 13:08

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը «պատրաստ են պաշտպանել» երկրի դաշնակիցների շահերը: Նա հայտնել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սաուդյան Արաբիա է ուղևորվում՝ «քննարկելու ԱՄՆ-ի պատասխանը» այդ երկրի նավթային օբյեկտների վրա հարձակման հետ կապված։ Երեկ Վաշինգտոնում Heritage Foundation հետազոտական կենտրոնում ելույթի ժամանակ Փենսը, վկայակոչելով ամերիկացի երեք անանուն պաշտոնյաների, ասել է, որ սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումներն իրականացվել են անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով, որոնք արձակվել են Իրանի հարավ-արևմուտքից:
Իրանը հերքում է առնչությունը հարձակումներին:

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ