Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անկախության տոնը Փաշինյանը կնշի Գյումրիում, ՀՀԿ-ն՝ Լոռիում

Անկախության տոնը Փաշինյանը կնշի Գյումրիում, ՀՀԿ-ն՝ Լոռիում
18.09.2019 | 13:13

«Հրապարակը» գրում է. «Իշխանականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 21-ին Անկախության տոնը կնշեն Գյումրիում։ «Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը», - ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը: Նա Գյումրիից մեկնելու է ԱՄՆ։ ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Անկախության տոնը նշելու են Լոռու մարզում։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեր հարցին ի պատասխան ասաց․ «Որպես անկախության ակունքներում կանգնած քաղաքական ուժ՝ բնական է, որ ՀՀԿ-ն իր մշտական մասնակցությունը բերելու է այդ օրվա տոնակատարություններին և խորհրդին: Այս տարի ևս բացառություն չէ: Ծրագիրը դեռ քննարկման փուլում է, իսկ միջոցառումներին մասնակցելու են կուսակցական կառույցների ներկայացուցիչները և ղեկավար կազմը: Ընդհանուր առմամբ՝ մի քանի հարյուր հոգի»»:

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ