Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԺ-ն ավտոմատ «կջրի» վահեգրիգորյանական մեկնաբանությունը

ԱԺ-ն ավտոմատ «կջրի» վահեգրիգորյանական մեկնաբանությունը
18.09.2019 | 13:14

«Հրապարակը» գրում է. «Վահե Գրիգորյանի մեկնաբանությունը, թե ՍԴ-ում այսօր երկու դատավոր կա, մյուսներն «անդամ» են, իշխող խմբակցությանը ծանր փորձության առաջ է կանգնեցրել։ Խմբակցության իրավաբանների շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել այս հարցը։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 109-րդ հոդվածը, որը սահմանում է «ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու կարգը», սա սահմանում է ոչ թե ՍԴ «անդամի», այլ դատավորի համար։ Ու հիմա եթե ԱԺ-ն ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնություն սկսի, ավտոմատ «կջրվի» վահեգրիգորյանական մեկնաբանությունը, թե ՍԴ-ում կա երկու դատավոր, մյուսներն անդամ են»:

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ