ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Իլհամ Ալիևը հանդիպել է Ստանիսլավ Զասին

Իլհամ Ալիևը հանդիպել է Ստանիսլավ Զասին
18.09.2019 | 22:13

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպմանը համապարփակ քննարկվել են արդյունաբերական համագործակցության, առևտրի, տնտեսական և էներգետիկայի ոլորտներում, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտում բելառուսա-ադրբեջանական համագործակցության հարցեր: Կողմերը նշել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան բոլոր ոլորտներում:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ