Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Օսիպյանի և Վանեցյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել

Օսիպյանի և Վանեցյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել
19.09.2019 | 13:23

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գործունեությունն իրենց գործառույթների շրջանակներում վարչապետին չի գոհացրել՝ ՔՊ վարչության նիստից հետո հայտարարեց ՔՊ վարչության անդամ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Նա նշեց, որ որևէ որոշում չկա, թե ովքեր կնշանակվեն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում։ Անդրադառնալով վարչապետի և ԱԱԾ նախկին պետի հայտարարությունների դիսոնանսին, Ազաջանյանն ասաց՝ Վանեցյանին աշխատանքից ազատելը եղել է վարչապետի որոշումը. «Իր ասուլիսի ժամանակ հնչեցրած վարչապետի խոսքում այդ հարգալից տեքստը նաև պայմանավորված էր գեներալների նկատմամբ հարգանքով։ Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ վարչապետի որոշումն է եղել նրանց ազատել աշխատանքից և նրանց հնարավորություն է տրվել դիմում ներկայացնել, և նրանք ներկայացրել են դիմումը»։

Դիտվել է՝ 296

Մեկնաբանություններ