Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան․ ԱԱԾ-ն անձ չէ, համակարգ է և գալու է բոլոր կոռուպցիոներների ու լրտեսների ետևից

Նիկոլ Փաշինյան․ ԱԱԾ-ն անձ չէ, համակարգ է և գալու է բոլոր կոռուպցիոներների ու լրտեսների ետևից
19.09.2019 | 13:25

Վարչապետ Նիկոլ աշինյանը Ֆեյսբուքում գրել է. «Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են և իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել: Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է և նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների և այս կարգի այլ տարրերի ետևից: Ինչպես նաև Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը և ՊԵԿ քննչական վարչությունը»: Նա շեշտում է․ «Կոռուպցիայի և հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու: Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում: Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա»:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ