Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ռուս արվեստագետները պահանջում են ազատ արձակել դերասան Պավել Ուստինովին

Ռուս արվեստագետները պահանջում են ազատ արձակել դերասան Պավել Ուստինովին
19.09.2019 | 13:27

Ռուսաստանում բազմաթիվ արվեստագետներ, նկարիչներ, դերասաններ, երաժիշտներ, սոցցանցերում տեղադրած գրառումներով և տեսահոլովակներով իրենց համերաշխությունն են հայտնում 3.5 տարվա ազատազրկման դատապարտված 23-ամյա երիտասարդ դերասան Պավել Ուստինովին:


Նրան մեղադրել են օգոստոսի 3-ի ցույցի ընթացքում իրավապահների կարգադրություններին չենթարկվելու և ոստիկանի առողջությանը վնաս հասցնելու մեջ: Ուստինովի բարեկամները և գործընկերները պնդում են, որ դերասանն ընդհանրապես ապօրինի ոչինչ չի արել այդ օրը և նրան մեղադրել են բացարձակ անհիմն: Նրանց համոզմամբ՝ անհարկի խիստ մեղադրանքի նպատակն է վախի մթնոլորտ ստեղծել ցույցերի մասնակիցների ու հատկապես արվեստագետների շրջանում: Ուստինովին անհապաղ ազատ արձակելու կոչ են հնչեցրել Մաքսիմ Գալկինը, Սերգեյ Լազարևը, Դանիլա Կոզլովսկին, Կոնստանտին Ռայկինը և մի քանի տասնյակ հայտնի աստղեր: Հայտնի իրավաբան Անատոլի Կուչերենան պատրաստակամություն է հայտնել Ուստինովի փաստաբանը դառնալ: «Հիմա ես ուսումնասիրում եմ նյութերը և առաջիկայում բողոքարկելու եմ դատավճիռը»,- ասել է Կուչերենան:

Դիտվել է՝ 259

Մեկնաբանություններ