«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Նաիրա Զոհրաբյանը՝ Զաքիր Հասանովին

Նաիրա Զոհրաբյանը՝ Զաքիր Հասանովին
19.09.2019 | 13:27

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը արձագանքել է Ադրբեջանի ՊՆ նախարարի ռազմատենչ հայտարարություններին իր ֆեյսբուքյան էջում. «Ադրբեջանի ՊՆնախարար Զաքիր Հասանովը կրկին մտել է ալիևյան քաղաքական էլիտային բնորոշ կլասիկ մառազմի փուլ: Զաքիր «նվաճողը» սպառնացել է շուտափույթ պատերազմով ու ռազմական նոր գործողություններով, որի մասին, պարզվեց, իրենք երազում եմ ամեն օր:
Կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որ շատ զգայուն են Հայաստանից արվող ցանկացած հայտարարության հանդեպ, առնվազն պիտի արձագանքեն բանակցային գործընթացը ուղղակի վտանգող նման հայտարարությանը: Մինսկի խմբից դեռ լռություն է:
Ինչ վերաբերում է Հասանովի հոգեկան անդորրը խախտած հայտարարությանը, հերթական անգամ համոզվում ես, որ «Մանչեսթեր Ցունայթեդից» 40 տարով երիտասարդ Ադրբեջանն ու իր քաղաքական իսթեբլիշմենթը ինտելեկտուալ օբյեկտիվ խնդիրներ ունեն հասկանալու, որ Արցախը մեզանից յուրաքանչյուրն է ու վերջ»:

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ