Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Արտերկրյա դիվանագետները մտահոգված են

Արտերկրյա դիվանագետները մտահոգված են
19.09.2019 | 13:29

«Փաստը» գրում է, թե իր տեղեկություններով՝ «ՍԴ շուրջ ծավալվող զարգացումների և Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշման համատեքստում բավական լարված են և գերծանրաբեռնված են աշխատում միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչները և ՀՀ-ում գործող արտասահմանյան դեսպանատները: Նրանք ըստ էության չեն էլ թաքցնում ՍԴ որոշման վերաբերյալ իշխանությունների արձագանքի առումով իրենց տարակուսանքը: Նրանց համար մտահոգիչ է այն փաստը, թե ինչպես է պատրաստվում այս ամենը Փաշինյանը ներկայացնել եվրոպական մարմիններում՝ Ստրասբուրգում, ՄԻԵԴ-ում կամ, ասենք, Վենետիկի հանձնաժողովին: Ի վերջո, անկախ նրանից, թե ինչպիսին է Փաշինյանի վերաբերմունքը, ըստ արտերկրյա դիվանագետների պատկերացման, նա պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերի և նույնը հորդորի իր թիմին:
Միջազգային կազմակերությունների ներկայացուցիչներին ու դեսպանատների աշխատակիցներին հատկապես զարմացրել է այն հանգամանքը, որ իշխանությունների կողմից ՍԴ-ի վրա տեղի ունեցող «հարձակումները» համընկել են Վենետիկի հանձնաժողովի փորձագետների՝ Հայաստան կատարած այցի հետ: Մեր աղբյուրների պնդմամբ, շատերի շրջանում սա դիտարկվում է՝ «մեր դեմ խաղ չկա»-ի դասական դրսևորում»:

Դիտվել է՝ 274

Մեկնաբանություններ