«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Պաշտոնանկությունների շղթան կշարունակվի

Պաշտոնանկությունների շղթան կշարունակվի
19.09.2019 | 13:31

«Հրապարակը» գրում է. «Հրաժարականների շղթան, մեր տեղեկություններով, շարունակվելու է: Հեղափոխության «երկրորդ փուլի» մեկնարկը հայտարարած վարչապետը որոշել է աշխատանքից ազատել էլի մի քանի պաշտոնյաների, որոնք «ձախողել» են աշխատանքը և ազդել իր ռեյտինգի անկման վրա: Այդ ցանկում են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ում հրամանը կլինի արդեն հաջորդ շաբաթ: Ֆելիքս Ցոլակյանին աշխատանքից կազատեն հիմնականում Արթուր Վանեցյանի հետ ունեցած մտերմության համար, իսկ ՔԿ նախագահին՝ որպեսզի քրեական գործերի՝ դատարան չհասնելու հանգամանքը բացատրեն հանրությանը: Բայց հեռացվածներից ոմանց առաջարկներ կարվեն, ինչպես Օսիպյանին արվեց՝ վարչապետի գլխավոր խորհրդական, որ իշխանության հակառակորդների բանակը չուժեղանա»:

Դիտվել է՝ 306

Մեկնաբանություններ