Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հաջորդ քառօրյային կհայտարարվի Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

Հաջորդ քառօրյային կհայտարարվի Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
19.09.2019 | 13:32

«Հրապարակը» գրում է. «Հաջորդ քառօրյային կհայտարարվի Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին: «Իմ քայլը» խմբակցությունը խորամանկ քայլ է արել, սկզբում չեն միացել նախաձեռնությանը, երբ արդեն հավաքվել է պահանջվող 33 ստորագրությունը՝ ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից, և ձևաթուղթը ներկայացվել է ԱԺ նախագահին, խմբակցության ղեկավարը հայտնել է, որ իրենք ևս միանում են:


Նախաձեռնությունը ԲՀԿ-ինն է, մասնավորապես՝ Սերգեյ Բագրատյանինը: Հենց նա էլ կգլխավորի հանձնաժողովը, որը 18 անդամ կունենա, 11-ը՝ իշխող խմբակցությունից, 6-ը՝ ԲՀԿ-ից, 2-ը՝ ԼՀԿ-ից: Կկոչվի «Մետաղական հանքավայրեր շահագործող տնտեսվարող սուբյեկտների թափանցիկության և հաշվետվողականության ուսումնասիրման նպատակով» ստեղծվող հանձնաժողով, որը կքննի նաև Ամուլսարի հարցը»

Դիտվել է՝ 250

Մեկնաբանություններ