Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իշխանությունները ծրագրել են առաջիկա քառօրյաում ներառել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը

Իշխանությունները ծրագրել են առաջիկա քառօրյաում ներառել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը
19.09.2019 | 13:34

«Ժողովուրդը» գրում է․ «Իշխանությունները ծրագրել են Աժ հոկտեմբերի 1-ի քառօրյա նիստում ներառել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը: Այս հարցը քննարկվել է նաև երեկ կայացած ՔՊ վարչության նիստում, և Նիկոլ Փաշինյանը հրահանգել է արագացնել ՍԴ նախագահի պաշտոնանկության գործընթացը:

Ըստ մեր տեղեկությունների` երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում իրար գլխի են հավաքվել` հասկանալու, թե ինչ հիմքեր կարող են գտնել, որ ներկայացնեն ԱԺ ամբիոնից:
Ու ինչպես մենք տեղեկացրել էինք, իմքայլականները կենտրոնացել են Հրայր Թովմասյանի կարգապահական վարքագծի վրա: Մեր տեղեկություններով` իշխանությունը ծրագրել է այդ ամենը ներկայացնելուց հետո փակ գաղտնի քվեարկություն կազմակերպել` Հրայր Թովմասյանին հեռացնելու հարցով: Իշխանությունները երկու կարգապահական գործ են գտել: Կոմպրոմատների զինանոցում է նաև Հրայր Թովմասյան-Արամ Օրբելյան քավոր-սանիկական կապը, ինչը, ըստ իշխանությունների, շահերի բախման կարող է բերել»:

Դիտվել է՝ 279

Մեկնաբանություններ