«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Վալերի Օսիպյանին անգործ չթողեցին

Վալերի Օսիպյանին անգործ չթողեցին
19.09.2019 | 13:37

«Հրապարակը» գրում է. «Վալերի Օսիպյանի հրաժարականը որքան էլ սպասված, սակայն անակնկալ էր բոլորի համար, քանի որ դեռևս սեպտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Օսիպյանին հոկտեմբերի 24-31-ը ԱՄՆ գործուղելու մասին: Նա պետք է մասնակցեր ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին: Մինչդեռ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, քանի օր նախօրեին ԱԽ նիստում կրքերը թեժացել էին, Ամուլսարի հանքի ճանապարհը բացելու հողի վրա տարաձայնություններ եղել, և Օսիպյանն առարկել էր վարչապետին՝ ներկայացնելով ուժ կիրառելու վտանգները, ինչը դուր չէր եկել Փաշինյանին, և նա ասել էր՝ եթե ինքը չի կարող, մեկ ուրիշը կանի: Սակայն նրան անգործ չթողեցին, եթե մինչ օրս նշանակվածները վարչապետի շարքային խորհրդականներ են, հատուկ նրա համար ստեղծվեց գլխավոր խորհրդականի պաշտոնը»:

Դիտվել է՝ 300

Մեկնաբանություններ