ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Դոնալդ Թրամփը հայտնել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի անունը

Դոնալդ Թրամփը հայտնել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի անունը
19.09.2019 | 13:45

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական է նշանակվել Ռոբերտ Օ'Բրայենը: «Ուրախ եմ տեղեկացնելու, որ Ռոբերտ Օ'Բրայենին, որը ներկայում Պետքարտուղարությունում աշխատում է որպես պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, նշանակելու եմ ազգային անվտանգության հարցերով խորհրդական: Ես երկար եմ աշխատել Ռոբերտի հետ: Նա հոյակապ կաշխատի»,- իր թվիթերում գրել է Թրամփը:

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ