Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՀԱԿ-ի փակ հանդիպմանը որոշվել է սրել ՍԴ-ի քննադատությունը

ՀԱԿ-ի փակ հանդիպմանը որոշվել է սրել ՍԴ-ի քննադատությունը
19.09.2019 | 13:47

««Փաստի» տեղեկություններով՝ օրերս փակ հանդիպում է տեղի ունեցել ՀԱԿ-ում, որը վարել է ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հանդիպմանը ներկա է եղել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Հիմնական քննարկվող թեման ՍԴ*ի շուրջ գործընթացներն և ընդհանուր ներքաղաքական զարգացումներն են եղել։ ՀԱԿ-ում որոշել է են իրենց թիմակիցների մեկնաբանություններով ավելի սրել ՍԴ-ին ուղղված քննադատությունները, ավելի ակտիվ լինել ՍԴ կազմը փոխելու և իրենց թեկնածուին՝ Վահե Գրիգորյանին, ՍԴ նախագահ կարգելու «պահանջատիրության» հարցում։ Արդեն ակնառու է, որ հենց այս քաղաքական ուժի ներկայացուցիչները նշյալ հարցում ամենաագրեսիվն են։ Հենց այդ հանդիպումից հետո կտրուկ ակտիվություն ցուցաբերեց նաև ԱԺ իմքայլական խմբակցությունը: Քննարկման ժամանակ Տեր-Պետրոսյանը հանգամանալից հետաքրքրվել է Ամուլսարի խնդրի հետ կապված հարցերով, նշել, որ այս փուլում պետք է ամեն կերպ սատարել Փաշինյանի կառավարությանը, քանի որ այս հարցի հետ կապված գրեթե գտնվում են փակուղու առաջ։


Քննարկման առանցքը եղել է նաև այն, որ ՀԱԿ ակտիվի ներկայացուցիչները, որոնք սոցցանցերում և լրատվականներում ակտիվ են, հատկապես «Մարտի 1-ի», ՍԴ-ի և Ամուլսարի հարցում հստակ պաշտպանեն փաշինյանական «գիծը»»:

Դիտվել է՝ 310

Մեկնաբանություններ