ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Թրամփն Իրանի դեմ պատերազմը «ծայրահեղ տարբերակ» է համարում

Թրամփն Իրանի դեմ պատերազմը «ծայրահեղ տարբերակ» է համարում
19.09.2019 | 13:48

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներից հետո հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի մասին խոսք լինել չի կարող, «կան բազմաթիվ այլ տարբերակներ»: «Կան ծայրահեղ տարբերակներ, ինչպես նաև այլ շատ ուրիշ՝ մեղմ տարբերակներ: Ծայրահեղ տարբերակ ասելով՝ նկատի ունեմ պատերազմը: Ոչ, մենք չենք պատրաստվում որդեգրել ծայրահեղ տարբերակը»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա և վստահեցրել. «Մենք պահպանում ենք մեր անսասան դիրքերը»:
Թրամփն այս հայտարարությունն արել է Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները «զգալիորեն» մեծացնելուց ժամեր անց:

Դիտվել է՝ 398

Մեկնաբանություններ