Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քրգործերի հարուցումը կասեցվել է Վանեցյանի միջնորդությամբ

Քրգործերի հարուցումը կասեցվել է Վանեցյանի միջնորդությամբ
19.09.2019 | 13:51

«Ժամանակը» գրում է. «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո կարող են վերաբացվել նախկին իշխանության ներկայացուցիչների հետ կապված մի շարք քրեական գործեր և տեղի ունենան աղմկահարույց կալանավորումներ: Պարզվում է, որ այդ քրեական գործերի հարուցումը կասեցվել է Վանեցյանի անմիջական միջնորդությամբ և երաշխավորությամբ՝ պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու հիմնավորմամբ: Հենց դա է պատճառը, որ ակնարկում են նրա կապը հանցավոր իշխանության հետ»:

Դիտվել է՝ 398

Մեկնաբանություններ