ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայի վերաբերյալ երկու բանաձև կքվեարկի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայի վերաբերյալ երկու բանաձև կքվեարկի
19.09.2019 | 21:41

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր քվեարկելու է Սիրիային վերաբերող երկու բանաձևեր, որոնցից մեկը ներկայացվել է Քուվեյթի, Գերմանիայի և Բելգիայի կողմից, մյուսը նախաձեռնել են Ռուսաստանն ու Չինաստանը։


Քուվեյթի և եվրոպական երկրների բանաձևում ասված է, որ Անվտանգության խորհուրդը պետք է բոլոր կողմերից պահանջի «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները» Սիրիայի Իդլիբ նահանգում, կոչ է անում հրադադարի ռեժիմ հաստատել սեպտեմբերի 21-ի կեսօրից և պնդում է, որ դա կօգնի «խուսափել Իդլիբում արդեն իսկ աղետալի մարդասիրական իրավիճակի հետագա վատթարացումից»: Ռուսաստանի և Չինաստանի բանաձևը պահանջում է, որ զինադադարը չտարածվի զինված խմբավորումների դեմ գործողությունների վրա։

Դիտվել է՝ 267

Մեկնաբանություններ