Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Հայաստանը դեսպանություն կբացի Իսրայելում

Հայաստանը դեսպանություն կբացի Իսրայելում
19.09.2019 | 21:42

Կառավարությունը որոշեց, որ Հայաստանը դեսպանություն կբացի Իսրայելում, Թել Ավիվում։ Թեև Հայաստանը ունի ոչ ռեզիդենտ դեսպան և 1992-ից հաստատված դիվանագիտական հարաբերություններ, չուներ դեսպանություն։ «Իսրայելում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայելը կարևոր աշխարհաքաղաքական դերակատար է, որի վարած քաղաքականությունը ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանի վերաձևավորման և կայունության վրա: Դեսպանություն ստեղծելը միտված է ապահովելու Հայաստանի պետական մակարդակով հայկական բազմադարյա ներկայությանը մասնակից լինելը: Իսրայելում Հայաստանի դեսպանության ստեղծումը կնպաստի նաև երկկողմ հարաբերությունների խորացմանը», - կառավարության նիստում հիմնավորեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա հավելեց, որ դեսպանություն ստեղծելուն ԱԳՆ-ն պատաստվում էր բավական ժամանակ։ Նախարարը կառավարության նիստում չբացեց փակագծերը՝ հարցը քննարկվե՞լ է հարևան Իրանի հետ։
«Արդյո՞ք սա զուգահեռ գործընթաց է, և Իսրայելը Երևանում պատրաստվում է բացել դեսպանություն», - հարցրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ «Սա մեր երկխոսության օրակարգում է: Իսրայելի հետ մենք չենք պայմանավորելու դա, շարունակելու ենք պայմանավորել դա իրենց կողմից դեսպանության բացման հանգամանքով: Բայց սա եղել և մնում է մեր օրակարգում: Մեր դեսպանությունը Իսրայելում առավել կամրապնդի մեր փաստարկները և մեր բարձրացրած հարցը, որպեսզի մենք ևս այստեղ ունենանք Իսրայելի դեսպանություն», - արձագանքեց Զոհրաբ Մնացականյանը:

Դիտվել է՝ 314

Մեկնաբանություններ