Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գործող նախարարները վայելում են վարչապետի աջակցությունը և վստահությունը

Գործող նախարարները վայելում են վարչապետի աջակցությունը և վստահությունը
19.09.2019 | 21:43

Գործող նախարարները վայելում են վարչապետի աջակցությունը և վստահությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով հնարավոր նոր պաշտոնակությունների վերաբերյալ հարցին։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ խորհուրդներ կարող է վարչապետին տալ կոնկրետ նախկին ոստիկնապետ Վալերի Օսիպյանը, եթե գործադիրի ղեկավարը դժգոհ է եղել նրա աշխատանքից և ազատել է պաշտոնից։


«Ես շատ ուրախությամբ կլսեմ, եթե հարցն իրեն տաք։ Հարցը վերաբերում է պարոն Օսիպյանին։ Երբ նրան հանդիպեք, հարցրեք։ Եթե մի ուղղությամբ կան որոշակի հարցադրումներ, դա չի նշանակում, որ թիմի անդամը չի կարող մեկ այլ ուղղությամբ օգտակար լինել», - նշեց նա:

Դիտվել է՝ 348

Մեկնաբանություններ