Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Օ'Բրայենը «ոճային», բայց ոչ «գաղափարային» փոփոխություն էր

Օ'Բրայենը «ոճային», բայց ոչ «գաղափարային» փոփոխություն էր
19.09.2019 | 21:46

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական է նշանակվել պատանդների հարցերով նախկին հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Օ'Բրայենը: Politico-ն անդրադարձել է ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականին, նրա ծավալած գործունեությանն ու Թրամփի հետ մտերմիկ հարաբերություններին: «Ես նրա հետ երկար ու արգասաբեր աշխատանքային տարիներ եմ ունեցել: Նա իր գործը հիանալի կկատարի»,- Twitter-ում գրել է Թրամփը: Օ'Բրայենը «ոճային», բայց ոչ «գաղափարային» փոփոխություն էր: Այն մարդիկ, որ աշխատել են Օ'Բրայենի հետ, կարող են փաստել, որ նա նույնքան «ագրեսիվ» դիրքորոշում ունի մի շարք կարևոր հարցերում՝ Իրանի, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի և Վենեսուելայի, որքան Ջոն Բոլտոնը, սակայն ավելի «հնազանդ գործընկեր» կարող է լինել Բոլտոնից:


Ի տարբերություն Բոլտոնի՝ իրավաբան Օ'Բրայենը հետախուզության և ազգային անվտանգության ոլորտում «նշանավոր» անուն չէ, ուստի ավելի ցածր նշաձող կսահմանի իր աշխատանքում, քան իր նախորդը, գրում է Politico-ն:
Օ'Բրայենին մոտ աղբյուրներից մեկի խոսքով՝ «նա Իրանի հարցում նույն կոշտ դիրքորոշումն ունի, ինչ Բոլտոնը», սակայն ի տարբերություն նրա՝ «թիմային խաղացող է» և ավելի շատ է համապատասխանում Թրամփի և Պոմպեոյի պահանջներին: «Ռոբերտը չի պատրաստվում կամայականություն դրսևորել»,- հայտնել է աղբյուրը:
Պատանդների հարցերով նախկին հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Օ'Բրայենը Թրամփի «տեսադաշտում է հայտնվել» նրան ուղղված մշտական հաճոյախոսությունների և Շվեդիայում ձերբակալված ամերիկացի ռեփերին ազատ արձակելու փորձին մասնակցության միջոցով: Խոսքը ռեփեր A$AP Rocky-ի մասին է:


Չորեքշաբթի անդրադառնալով Օ'Բրայենի աշխատանքին՝ Թրամփն ասել է. «Նա հսկայական աշխատանք է կատարել պատանդների շուրջ բանակցությունների ուղղությամբ, աննախադեպ աշխատանք: Մենք հսկայական հաջողությունների ենք հասել այդ հարցում, տուն ենք վերադարձրել շատ մարդկանց»: Ռոբերտ Օ'Բրայենը պատասխան հաճոյախոսություններ է հնչեցրել ԱՄՆ նախագահի հասցեին՝ ասելով. «Մեր առջև մի շարք մարտահրավերներ կան, բայց հիանալի թիմ է աշխատում այդ ուղղությամբ: Ես անհամբերությամբ սպասում եմ նրանց և նախագահի հետ աշխատելու հնարավորությանը, որպեսզի ԱՄՆ-ը անսասան պահենք»:

Դիտվել է՝ 291

Մեկնաբանություններ