Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Քնից արթնացիր, Նեթանյահու»

«Քնից արթնացիր, Նեթանյահու»
19.09.2019 | 21:47

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Կնեսետի ընտրություններում իր գլխավոր մրցակից «Կախոլ-Լավան» կուսակցության առաջնորդ Բենի Գանցին դիմել էր ազգային միասնության կառավարություն ձևավորելու կոչով, որից հետո ԶԼՄ-ներում հրապարակվել են դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքները:

«Նեթանյահուն պետք է արթնանա և ընդունի ընտրությունների արդյունքները, Իսրայելի ժողովուրդը որոշել է, որ մենք ենք գլխավորելու հաջորդ կառավարությունը: Մենք չենք մերժում անձամբ Նեթանյահուին, նա նույնիսկ կարող է նախարարի պաշտոն զբաղեցնել մեր կառավարությունում, սակայն սկզբի համար նա պետք է ապացուցի իր անմեղությունն առաջիկա իրավական գործընթացների ժամանակ»՝ «Կախոլ-Լավանի» ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում:


Կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ ասել է. «Մենք պատրաստ ենք ազգային միասնության կուսակցություն ստեղծել «Լիկուդի» հետ համագործակցելով, սակայն չենք միանա երեք մեղադրական եզրակացություններ ունեցող վարչապետի գլխավորությամբ աշխատող կառավարությանը»:
Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Նեթանյահուն Գանցին առաջարկել է «դեմ առ դեմ» հանդիպում: «Կապույտ և սպիտակ» կուսակցությունը Կնեսետում ստացել է 33 մանդատ, «Լիկուդը»՝ 31:

Դիտվել է՝ 319

Մեկնաբանություններ