ReAnimania 2019
 

Հայ­կա­կան Մա­կոն­դո

Հայ­կա­կան Մա­կոն­դո
20.09.2019 | 00:10

«Կանց­նեն շատ տա­րի­ներ և գն­դա­պետ Աու­րե­լիա­նո Բուեն­դիան, գն­դա­կա­հա­րու­թյան պա­տի տակ կանգ­նած, կմ­տա­բե­րի հե­ռա­վոր ե­րե­կոն, երբ հայրն ի­րեն սա­ռույց տես­նե­լու տա­րավ»:

Սեպ­տեմ­բե­րի 16-ին պաշ­տո­նանկ­վեց ԱԱԾ տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նը: Սեպ­տեմ­բե­րի 18-ին պաշ­տո­նանկ­վեց ոս­տի­կա­նա­պետ Վա­լե­րի Օ­սի­պյա­նը և նույն օ­րը նշա­նակ­վեց վար­չա­պե­տի գլ­խա­վոր խոր­հր­դա­կան:
Եր­կու դեպ­քում էլ պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րի պատ­ճառ­նե­րը մնա­ցին են­թադ­րու­թյուն­նե­րի դաշ­տում: Եր­կու դեպ­քում էլ, փաս­տա­ցի, պաշ­տո­նան­կու­թյու­նը ոչ թե աշ­խա­տան­քի գնա­հա­տա­կան է, այլ վար­չա­պե­տի հետ տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի հետևանք: Այ­սինքն՝ ավ­տո­րի­տար կա­ռա­վար­ման փաստ: Պաշ­տո­նից հե­ռա­նում են ան­ձինք, որ ա­մե­նա­բարձր վար­կա­նիշն ու­նեին: Փո­խա­րե­նը շա­րու­նա­կում են պաշ­տո­նա­վա­րել ա­մե­նա­ցածր վար­կա­նի­շով նա­խա­րար­նե­րը՝ Ար­սեն Թո­րո­սյա­նից մինչև Է­րիկ Գրի­գո­րյան: Եվ քա­նի որ չկան պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րի պաշ­տո­նա­կան բա­ցատ­րու­թյուն­ներ, եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի ա­զա­տու­թյուն է տր­վում: ՈՒս­տի միան­գա­մայն հնա­րա­վոր է հա­մա­րել, որ.
1. բարձր վար­կա­նի­շը ոչ թե աշ­խա­տան­քի ար­դյու­նա­վե­տու­թյուն է վկա­յում, այլ ան­ձի վտան­գա­վո­րու­թյուն՝ ան­ձամբ վար­չա­պե­տի հա­մար:
2. Եր­կու պաշ­տո­նան­կու­թյուն­ներն էլ ի հայտ բե­րե­ցին բա­զում հա­կա­սու­թյուն­ներ՝ Վա­նե­ցյա­նի հրա­ժեշ­տի տեքստն ու հա­ջորդ օր­վա հար­ցազ­րույ­ցը, Օ­սի­պյա­նի պաշ­տո­նան­կու­թյունն ու մի քա­նի ժա­մից վար­չա­պե­տի գլ­խա­վոր խոր­հր­դա­կան նշա­նա­կու­մը որևէ տրա­մա­բա­նու­թյան մեջ չեն տե­ղա­վոր­վում:
3. Եր­կու­սի դեպ­քում էլ կա ար­տա­քին քա­ղա­քա­կան մի­ջամ­տու­թյան գոր­ծո­նը: Օ­սի­պյա­նի հրա­ժա­րա­կա­նի մա­սին ա­ռա­ջի­նը գրեց ռու­սա­կան Ին­տեր­ֆաք­սը: Իսկ ԱԱԾ տնօ­րե­նը, ինչ­պես գրում է մա­մու­լը. հիա­նա­լի հա­մա­գոր­ծակ­ցում էր ՌԴ-ի հետ՝ ան­գամ Փա­շի­նյա­նին շր­ջան­ցե­լով:
4. Չի բա­ցառ­վում, որ ԱԱԾ տնօ­րե­նի հրա­ժա­րա­կա­նը կապ­ված է ՍԴ-ի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի ու Ռո­բերտ Քո­չա­րյա­նի դա­տա­վա­րու­թյան հետ, իսկ ոս­տի­կա­նա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը՝ Ա­մուլ­սա­րի խնդ­րի:
5. Պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը ձա­խող­վում է՝ կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյուն­նե­րը ի­րենց չեն ար­դա­րաց­նում: Ոչ միայն նա­խա­րա­րու­թյուն­նե­րում է քաոս, երբ բա­զում ո­լորտ­ներ մնում են կա­ռա­վա­րու­մից դուրս, այլև վար­չա­պե­տին են­թա­կա կա­ռույց­նե­րում գե­րա­կա է վար­չա­պե­տի կամ­քը կա­տա­րե­լու հրա­մա­յա­կա­նը, ոչ թե ի­րենց ի­րա­վա­սու­թյուն­նե­րով զբաղ­վե­լը: Սա սու­պեր­վար­չա­պե­տա­կան հա­մա­կար­գի ա­տա­վիզմն է, ո­րից Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի հրա­ժար­վում՝ իր հա­մար վտան­գա­վոր հա­մա­րե­լով ու­ժա­յին կա­ռույց­նե­րի վե­րահս­կո­ղու­թյու­նը կորց­նե­լը: Բայց նա կորց­րել է վե­րահս­կո­ղու­թյու­նը ան­գամ նա­խա­րար­նե­րի վրա, այ­լա­պես ին­չո՞վ բա­ցատ­րել, որ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րար Է­րիկ Գրի­գո­րյանն ա­սել է՝ ե­թե Ա­մուլ­սա­րը հանք դառ­նա, ին­քը կհե­ռա­նա:
6. Վար­չա­պե­տի մամ­լո ծա­ռա­յու­թյու­նը շա­րու­նա­կում է նրան ար­ջի ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցել, փաս­տա­ցի՝ քա­րոզ­չու­թյան հար­ցում իշ­խա­նու­թյու­նը կա­ղում է եր­կու ոտ­քով՝ չու­նե­նա­լով հս­տակ ծրա­գիր ու նպա­տակ՝ գոր­ծե­լով հըն­թացս ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հետ­քե­րով: Հետևան­քը լի­նում է ոչ թե վար­չա­պե­տի քայ­լե­րի մեկ­նա­բա­նու­թյու­նը, այլ այդ քայ­լե­րի շուրջ սկան­դալ­ներ հա­րու­ցե­լը:
7. Հա­յաս­տա­նում պետք են բո­վան­դա­կա­յին ու հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն­ներ, մինչ­դեռ ձեռ­նարկ­վում են ի­րա­վի­ճա­կա­յին քայ­լեր, ո­րոնց պատ­ճա­ռով ոչ թե լու­ծում­ներ են հա­սու­նա­նում, այլ կոնֆ­լիկտ­ներ:
Իսկ ընդ­հան­րա­պես ա­մեն ինչ հրա­շա­լի է: «Գն­դա­պետ Աու­րե­լիա­նո Բուեն­դիան 32 զին­ված ապս­տամ­բու­թյուն բարձ­րաց­րեց և 32-ն էլ տա­նուլ տվեց: Նա 17 տար­բեր կա­նան­ցից 17 ա­րու զա­վակ ու­նե­ցավ և 17-ն էլ մի գի­շեր­վա ըն­թաց­քում սպան­վե­ցին, նրան­ցից ա­մե­նաա­վա­գի 35-ն էլ չէր լրա­ցել: Իսկ ին­քը 14 մա­հա­փոր­ձից, 73 շուրջ­կա­լից, գն­դա­կա­հա­րու­թյու­նից և ձիու բա­ժին մոր­մոն պա­րու­նա­կող սուրճ խմե­լուց հե­տո ողջ մնաց: Նա հրա­ժար­վեց Պատ­վո շքան­շա­նից, որ պարգևել էր նա­խա­գա­հը: Երկ­րի սահ­ման­նե­րում նա դար­ձավ հե­ղա­փո­խա­կան ու­ժե­րի գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տար և ար­դա­րա­դա­տու­թյուն ու ռազ­մա­կան իշ­խա­նու­թյուն, ո­րից ա­մե­նա­շա­տը կա­ռա­վա­րու­թյունն էր վա­խե­նում: Նա հրա­ժար­վեց ցմահ թո­շա­կից ու ապ­րում էր Մա­կոն­դո­յի իր ար­հես­տա­նո­ցում պատ­րաս­տած ոս­կե ձկ­նե­րի ե­կա­մու­տով»:
Ի տար­բե­րու­թյուն Գաբ­րիել Գար­սիա Մար­կե­սի գն­դա­պետ­նե­րի՝ մե­րօ­րյա­նե­րը այդ­քան հզոր չեն: ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նը, օ­րի­նակ, իր հրա­ժա­րա­կանն ու­ղեկ­ցեց ա­ղեկ­տուր բա­ցատ­րա­կա­նով, որ ոչ մի հար­ցի չէր պա­տաս­խա­նում, բայց լի էր ինք­նա­մե­ծա­րան­քով: Ա­ռա­ջին հա­յաց­քից ան­հաս­կա­նա­լի էր նրա «Կանգ առ»-ի կո­չը, հե­տո մա­մու­լում հայ­տն­վե­ցին հրա­պա­րա­կում­ներ, որ Ար­թուր Վա­նե­ցյա­նի պաշ­տո­նան­կու­թյու­նից հե­տո կա­րող են վե­րա­բաց­վել նախ­կին իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի քրեա­կան գոր­ծե­րը, ո­րոնց հա­րու­ցու­մը կա­սեց­րել է Վա­նե­ցյա­նը՝ ե­րաշ­խա­վո­րե­լով, որ պե­տու­թյա­նը պատ­ճառ­ված վնա­սը կփոխ­հա­տուց­վի: Դա է պատ­ճա­ռը, որ ակ­նար­կում են նրա կա­պը «նա­խորդ հան­ցա­վոր իշ­խա­նու­թյան» հետ: Այս տե­սա­կետն է հաս­տա­տում և վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի Ֆեյս­բու­քում գրա­ռու­մը. «Նոր Հա­յաս­տա­նում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն հա­մա­կարգ է, և նա գա­լու է ներ­կա ու նախ­կին բո­լոր կո­ռուպ­ցիո­ներ­նե­րի, լր­տես­նե­րի և այս կար­գի այլ տար­րե­րի հետևից: Ինչ­պես նաև Քնն­չա­կան կո­մի­տեն, ՀՔԾ-ն, դա­տա­խա­զու­թյու­նը, ոս­տի­կա­նու­թյու­նը և ՊԵԿ քնն­չա­կան վար­չու­թյու­նը: Կո­ռուպ­ցիա­յի և հան­ցա­վո­րու­թյան դեմ կի­սա­պայ­քար չի լի­նե­լու: Ժո­ղովր­դին թա­լա­նած­ներն ու թա­լա­նող­նե­րը հայ­տն­վե­լու են բան­տում: Հաս­կա­նում եմ, որ լավ չի հն­չում, բայց այլ տար­բե­րակ չկա»: ՈՒս­տի Վա­նե­ցյա­նին մնում է իս­կա­պես միայն ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիան, բայց դա էլ ժա­մա­նա­կա­վոր, ո­րով­հետև Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ազ­գա­յին հա­վա­քա­կա­նի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան եզ­րա­փա­կիչ դուրս գա­լը միայն հա­վա­քա­կա­նից չի կախ­ված, ե­թե բո­լոր խա­ղե­րում ան­գամ հաղ­թի՝ Ֆին­լան­դիա­յից Ի­տա­լիա: Գու­ցե հենց այդ պատ­ճա­ռով Վա­նե­ցյա­նը կա­րո­ղա­ցավ միայն մեկ օր լռել և իր ան­ձի անվ­տան­գու­թյան հա­մար ո­րո­շեց «կոչ ա­նել բո­լո­րին, որ առ­հա­սա­րակ չփոր­ձեն պղ­տոր ջրում ձուկ որ­սալ, չփոր­ձեն ինձ ներ­քա­շել ի­րենց խա­ղե­րի մեջ»: Նրա ինք­նա­գո­վազ­դը տպա­վո­րիչ էր՝ նա իր ան­ձը գործ­նա­կա­նում հա­վա­սա­րեց­նում էր ԱԱԾ-ի գոր­ծու­նեու­թյան հետ. «Այն հե­ղի­նա­կու­թյու­նը և վար­կա­նի­շը, ո­րը ձեռք է բե­րել ԱԱԾ-ն, իմ հա­մար ա­մե­նա­կարևոր ու մնա­յուն ար­ժեքն է: Եվ ես կար­ծում եմ, որ այդ գոր­ծում ու­նե­ցել եմ շատ մեծ հա­ջո­ղու­թյուն»: Իսկ նրա քա­ղա­քա­կա­նու­թյուն մտ­նե­լը ուղ­ղա­կի աբ­սուրդ է:
Ի տար­բե­րու­թյուն Ար­թուր Վա­նե­ցյա­նի՝ Վա­լե­րի Օ­սի­պյա­նը պաշ­տո­նա­կու­թյանն ա­վե­լի զուսպ ար­ձա­գան­քեց. «Ես ողջ կյան­քում ծա­ռա­յել եմ պե­տու­թյանն ու ժո­ղովր­դին, օ­րեն­քին ու ար­դա­րա­դա­տու­թյա­նը՝ բա­ցա­ռա­պես ու­ղե­նիշ ու չա­փո­րո­շիչ ու­նե­նա­լով սպա­յի պա­տիվն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը: …Հե­ռա­նա­լուս պատ­ճառ­նե­րի մա­սին կխո­սեմ հե­տա­գա­յում: ...Շնոր­հա­կալ եմ բո­լո­րին պրո­ֆե­սիո­նալ և անմ­նա­ցորդ ծա­ռա­յու­թյան հա­մար: Պա­տիվ ու­նեմ»: Եվ ին­չու՞ են միայն պաշ­տո­նան­կու­թյու­նից հե­տո սպա­նե­րը հի­շում, որ պա­տիվ ու­նեն: 2018-ի մա­յի­սին Վա­լե­րի Օ­սի­պյա­նին ոս­տի­կա­նա­պետ նշա­նա­կե­լիս վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ֆեյս­բու­քում գրել էր. «Այս ո­րո­շու­մը պետք է սիմ­վո­լիկ նշա­նա­կու­թյուն ու­նե­նա, լավ սիմ­վոլ է, որ փոր­ձենք այդ փշա­լա­րե­րի կուլ­տու­րան Հա­յաս­տա­նից վե­րաց­նել»: Հի­մա ի՞նչ՝ այլևս չու­նե՞նք սիմ­վոլ­ներ, թե՞ փշա­լա­րե­րի կուլ­տու­րան է դառ­նում սիմ­վոլ: Պե­տու­թյան ու իշ­խա­նու­թյան միջև ձևա­վոր­վող փշա­լա­րե­րի: Շատ տա­րօ­րի­նակ է նաև, որ ԱԽ-ում քն­նարկ­ված հար­ցե­րը հա­ջորդ օ­րը ար­դեն ներ­կա­յաց­նում են ռու­սա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը՝ փաս­տա­ցի ՀՀ ԱԽ-ում կան մար­դիկ, որ չեն պահ­պա­նում պաշ­տո­նի բե­րու­մով հա­սու դար­ձած տե­ղե­կու­թյուն­նե­րի գաղտ­նիու­թյան պայ­մա­նը: ՈՒ սա լուրջ խն­դիր է:
Սեպ­տեմ­բե­րի 16-ին նաև ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը ա­ռանց­քա­յին հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց՝ ՍԴ-ում ստեղծ­ված վի­ճա­կի մա­սին՝ մե­ղադ­րե­լով ՍԴ-ին Ռո­բերտ Քո­չա­րյա­նի դի­մու­մի հի­ման վրա կա­յաց­րած ո­րոշ­մամբ «էա­կա­նո­րեն շեղ­վե­լու» մեջ «ա­ռա­վել քան մեկ տաս­նա­մյակ իր իսկ ար­տա­հայ­տած ի­րա­վա­կան դիր­քո­րո­շու­մից»։ ԱԺ իշ­խա­նա­կան խմ­բակ­ցու­թյու­նը ան­ցել է կոնկ­րետ գոր­ծի՝ հիմ­քեր գտ­նել ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի լիա­զո­րու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու գոր­ծըն­թա­ցի հա­մար և հոկ­տեմ­բե­րի 1-ի քա­ռօ­րյա նիս­տում պատ­րաստ է սկ­սել ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի լիա­զո­րու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու գոր­ծըն­թա­ցը:
Ֆեյս­բու­քում ե­ղան խիստ ար­դիա­կան գրա­ռում­ներ՝ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Տիգ­րան ՈՒ­լի­խա­նյա­նը գրեց, որ «ԱԺ մե­ծա­մաս­նու­թյան կող­մից որևէ պաշ­տո­նյա­յի լիա­զո­րու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու վե­րա­բե­րյալ գոր­ծըն­թաց սկ­սե­լու մա­սին հայտ­նե­լուց (կամ նույ­նիսկ դրա մա­սին ակ­նար­կե­լուց) ան­մի­ջա­պես հե­տո տվյալ պաշ­տո­նյան ան­հա­պաղ, ա­ռանց այլևայ­լու­թյուն­նե­րի հրա­ժա­րա­կան պի­տի տա՝ ան­կախ տվյալ պաշ­տո­նյա­յի ինք­նա­վա­րու­թյան աս­տի­ճա­նից»: Ո­րով­հետև՝ «ՄԻԱԿ Ա­ՌԱՋ­ՆԱ­ՅԻՆ ՄԱՆ­ԴԱ­ՏՈՎ օժտ­ված կա­ռույ­ցի դեմ ուղ­ղա­կի խաղ չկա ու չպի­տի լի­նի»: Փաս­տա­ցի՝ պո­պու­լիստ վար­չա­պետն ու նրա ղե­կա­վա­րած իշ­խա­նու­թյու­նը հայ­տն­վել են ան­ձի երկ­վու­թյան սինդ­րո­մի մեջ՝ մի կող­մում պե­տու­թյունն է, որ մեր­ժում է պո­պու­լիս­տա­կան քայ­լե­րը ու պա­հան­ջում հա­վա­սա­րակ­շռ­ված, ի­րա­վա­կան լու­ծում­ներ, մյուս կող­մում հե­ղա­փո­խա­կան նպա­տա­կա­հար­մա­րու­թյունն է, ո­րին պետք է իշ­խա­նու­թյան ամ­բող­ջա­կա­նա­ցում ՔՊ-ի դրո­շի տակ: Սեպ­տեմ­բե­րի 21-ը Գյում­րիում տո­նե­լուց ու ԱՄՆ-ից վե­րա­դար­ձից հե­տո թերևս կլի­նի պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րի երկ­րորդ՝ ոչ պա­կաս տպա­վո­րիչ ա­լի­քը. հրա­ժա­րա­կան­ներ կտան Մհեր Գրի­գո­րյա­նը, Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը, Դա­վիթ Տո­նո­յա­նը, Ֆե­լիքս Ցո­լա­կյա­նը, Է­րիկ Գրի­գո­րյա­նը, Ա­տոմ Ջան­ջու­ղա­զյա­նը, Ար­սեն Թո­րո­սյա­նը, Զա­րու­հի Բա­թո­յա­նը, Դա­վիթ Ա­նա­նյա­նը և այլք: Ան­գամ՝ ԱԺ փոխ­նա­խա­գահ Լե­նա Նա­զա­րյա­նը: Փո­փո­խու­թյուն­ներ կլի­նեն ԱԺ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան կազ­մում: Ին­չու՞ ոչ: Ի­րա­կա­նում խն­դի­րը ոչ թե նրանք են, այլ այն ան­ձինք, որ կփո­խա­րի­նեն նրանց՝ չս­տաց­վի մրից մր­ջուրն ըն­կանք: Քա­նի դեռ չկա սկզ­բունք: Նոր հա­մա­կար­գի պատ­կե­րա­ցում: Հար­ցը ան­ձե­րը չեն, այլ կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քի ան­հա­մար­ժե­քու­թյու­նը խն­դիր­նե­րի լուծ­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին: Գոր­ծող կա­ռուց­ված­քը բա­ցա­ռում է զար­գաց­ման հե­ռան­կար­նե­րը ու ըն­դա­մենն ի զո­րու է ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծում­նե­րի, պայ­մա­նով, որ ո­լոր­տի մաս­նա­գետ­ներ կգլ­խա­վո­րեն նա­խա­րա­րու­թյուն­նե­րը, ոչ թե կու­սակ­ցա­կան­ներ, ո­րոնց հա­վա­տար­մու­թյա­նը վար­չա­պետն ա­ռայժմ չի կաս­կա­ծում: Եվ վեր­ջա­պես՝ Հա­յաս­տա­նին պետք է տն­տե­սա­կան զար­գաց­ման ծրա­գիր: ՈՒ՝ քա­ղա­քա­ցիա­կան ակ­տի­վու­թյան նվա­զում, հե­րիք է՝ փո­ղո­ցում լուծ­ված հար­ցե­րը ու­նե­նա­լու են փո­ղո­ցա­յին ո­րակ ու մա­կար­դակ:
Պե­տու­թյու­նը պար­տա­վոր չէ հան­դուր­ժել նե­րիշ­խա­նա­կան հա­կա­սու­թյուն­նե­րը:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Հայ­կա­կան Մա­կոն­դոն ապ­րում է իր կա­նոն­նե­րով, որ­տեղ կա­նոն չկա: ՈՒ դա ի ցույց դրեց սեպ­տեմ­բե­րի 16-ին վար­չա­պե­տի ա­սու­լի­սը Վա­նա­ձո­րում: Բազ­մա­ժամ տաղ­տու­կը ո­չինչ ա­վե­լին չպար­զեց ներ­քին ու ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան, հե­ռան­կար­նե­րի ու պար­զա­պես կյան­քի մա­սին: Ա­վե­լո՞րդ չեն դառ­նում վար­չա­պե­տի ա­սու­լիս­նե­րը, երբ տր­վում են հար­ցեր, ո­րոնց պա­տաս­խան­նե­րը հան­րա­հայտ են: Ճիշտ այն­քան, որ­քան նրա հրա­պա­րա­կած հեր­թա­կան 100 փաս­տը նոր Հա­յաս­տա­նի մա­սին: Ա­վե­լի ճիշտ՝ նո­րից նա­խա­րա­րու­թյուն­նե­րի ներ­կա­յաց­րած տվյալ­նե­րի հրա­պա­րա­կու­մը՝ ա­ռանց գլ­խա­վորն ու երկ­րոր­դա­կա­նը զա­տե­լու: Այդ­պես ոչ թե 100, 1000 ու 10000 փաստ կա­րե­լի է պե­ղել ու հրամց­նել՝ ա­ռանց հետևանք­նե­րի: Միակ սեն­սա­ցիան՝ վար­չա­պե­տը հայ­տա­րա­րեց, որ Հա­յաս­տա­նում ա­ռա­ջի­կա 5 տա­րում գնա­ճի ռիս­կեր չկան: Այ­սինքն՝ նա տնից դուրս չի գա­լիս ու Հա­յաս­տա­նը գի­տի Ֆեյս­բու­քով ու ի­րեն ներ­կա­յաց­րած թվե­րով՝ ապ­րում է իր Մա­կոն­դո­յում ու եր­ջա­նիկ է: Ին­չու՞ ոչ: Տա­րօ­րի­նակ էր նրա ջղա­ձիգ զար­ման­քը հար­ցից՝ ո՞ր դեպ­քում հրա­ժա­րա­կան կտա: Մինչ­դեռ ա­ռաջ ինքն էր հայ­տա­րա­րում, որ կառ­չած չէ իշ­խա­նու­թյու­նից, պատ­րաստ է վե­րա­դառ­նալ լրագ­րու­թյուն: Փաս­տո­րեն ար­դեն իշ­խա­նու­թյունն ու Նի­կոլ Փա­շի­նյա­նը նույ­նա­ցել են ու չեն ու­զում ի­րար կորց­նել:
Իսկ ընդ­հան­րա­պես՝ վա­ղը ՀՀ ան­կա­խու­թյան տոնն է: Շնոր­հա­վո­րենք ու սպա­սենք ի­րա­կա­նում ան­կա­խա­նա­լուն: Նախ՝ մենք մեր բար­դույթ­նե­րից, հե­տոն հե­տո կերևա:

Դիտվել է՝ 947

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao