«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

«Վեր­լու­ծու­թ­յան հիմ­քում 2019-ի ա­ռա­ջին կի­սա­մ­յա­կի շուրջ 65 մլրդ դրամ կա­պի­տալ ծախ­սե­րի թե­րա­կա­տար­ման փաստն» է

«Վեր­լու­ծու­թ­յան հիմ­քում 2019-ի ա­ռա­ջին կի­սա­մ­յա­կի շուրջ 65 մլրդ դրամ կա­պի­տալ ծախ­սե­րի թե­րա­կա­տար­ման փաստն» է
20.09.2019 | 00:41

Գաղտ­նիք չէ, որ սո­ցիա­լա­կան վի­ճա­կի բա­րե­լա­վումն ու խն­դիր­նե­րի լու­ծու­մը անհ­նար են ա­ռանց տն­տե­սա­կան ռազ­մա­վա­րու­թյան։ Ճիշտ է, ըստ վի­ճա­կագ­րու­թյան, տն­տե­սու­թյու­նը գնա­լով ակ­տի­վա­նում է, սա­կայն նկատ­վում է նաև կա­պի­տալ ծախ­սե­րի նվա­զե­ցում, ին­չի մա­սին ա­հա­զան­գում են տն­տե­սա­գետ­նե­րը։ Ի վեր­ջո, ինչ­պի­սի՞ն է այ­սօր պատ­կե­րը կա­պի­տալ ծախ­սե­րի ո­լոր­տում, փոր­ձե­ցինք ճշ­տել ֆի­նանս­նե­րի նախ­կին նա­խա­րար, պե­տա­կան ֆի­նանս­նե­րի կա­ռա­վար­ման մի­ջազ­գա­յին փոր­ձա­գետ ՎԱՐ­ԴԱՆ Ա­ՐԱ­ՄՅԱ­ՆԻՑ։

-Տար­բեր ա­ռիթ­նե­րով խո­սել եմ տն­տե­սա­կան զար­գա­ցում­նե­րի մա­սին՝ մատ­նան­շե­լով նաև այն կարևոր խն­դիր­նե­րը, ո­րոնց պետք է ու­շադ­րու­թյուն դարձ­նի կա­ռա­վա­րու­թյու­նը,- ա­սաց պա­րոն Ա­րա­մյա­նը: Ա­յո, այդ խն­դիր­նե­րի շար­քում մեծ տեղ ու­նեն կա­պի­տալ ծախ­սե­րի շա­րու­նա­կա­կան թե­րա­կա­տա­րում­նե­րը, ո­րոնց հետևանք­նե­րը տն­տե­սու­թյան հա­մար ցա­վոտ են լի­նե­լու:
Թերևս այս հար­ցը կա­րող էր հան­րու­թյան հա­մար ըն­կալ­վել զուտ հն­չեց­ված միտք, ե­թե չհիմ­նա­վոր­վեր վեր­լու­ծու­թյամբ, հետևա­պես խն­դիր դր­վեց «Լույս» հիմ­նադ­րա­մի տն­տե­սա­կան թի­մի հետ հա­մա­տեղ գնա­հա­տե­լու կա­պի­տալ ծախ­սե­րի թե­րա­կա­տար­ման ազ­դե­ցու­թյու­նը մեր տն­տե­սու­թյան վրա: Որ­պես­զի գնա­հա­տա­կա­նը լի­ներ ա­վե­լի հա­մա­պար­փակ, կի­րա­ռե­ցինք ընդ­հա­նուր հա­վա­սա­րակշ­ռու­թյան GIMF մո­դե­լը:
-Կման­րա­մաս­նե՞ք, թե ինչ եզ­րա­կա­ցու­թյան եք հան­գել այդ աշ­խա­տանք­նե­րից հե­տո։
-Ըն­թեր­ցո­ղին շատ չծան­րա­բեռ­նե­լու և հեշտ ըն­թեռ­նե­լի լի­նե­լու հա­մար նշեմ, որ մակ­րո­մո­դե­լի տե­սա­կան նկա­րագ­րու­թյու­նը տր­ված է ընդ­հա­նուր գծե­րով: Նյու­թի հիմ­նա­կան մե­սիջ­նե­րը հետևյալն են. ա­ռա­ջի­նը կա­ռա­վա­րու­թյան կա­պի­տալ ծախ­սե­րի կա­տար­ման գծով խիստ պահ­պա­նո­ղա­կան վար­քա­գի­ծը ա­հա­զան­գող պետք է լի­նի, քա­նի որ տու­գա­նե­լու է տն­տե­սա­կան ա­ճին: Երկ­րորդ՝ տն­տե­սա­կան ա­ճը տու­գան­վում է և կար­ճա­ժամ­կե­տում և եր­կա­րա­ժամ­կե­տում, նույ­նիսկ, ե­թե հա­ջորդ տա­րի կա­ռա­վա­րու­թյու­նը նո­րից անհ­րա­ժեշտ մա­կար­դա­կով կա­պի­տալ ծախս ա­նի (այս տար­վա թե­րա­կա­տար­ման բա­ցա­սա­կան հետևանք­նե­րը մնա­լու են): Եր­րորդ՝ կար­ճա­ժամ­կե­տում կա­պի­տալ ծախ­սե­րի թե­րա­կա­տա­րու­մը բե­րե­լու է նաև գոր­ծազր­կու­թյան ա­ճի և աշ­խա­տա­վար­ձե­րի նվազ­ման (կամ ա­ճի տեմ­պի զսպ­ման)։ Չոր­րորդ՝ եր­կա­րա­ժամ­կե­տում պե­տա­կան կա­պի­տալ ծախ­սե­րի թե­րա­կա­տա­րու­մը նվա­զեց­նե­լու է ար­տադ­րո­ղա­կա­նու­թյու­նը և բա­ցա­սա­բար է ազ­դե­լու ար­տա­հան­ման վրա: Հին­գե­րորդ՝ ներ­կա ի­րա­վի­ճա­կում կա­ռա­վա­րու­թյան «ոչ ծախ­սող» քա­ղա­քա­կա­նու­թյու­նը եր­բեմն ներ­կա­յաց­վում է որ­պես դրա­կան ձեռք­բե­րում։ Դա ինչ-որ տեղ ճիշտ կլի­ներ, ե­թե լի­նեինք կար­ճա­տես և դա­տո­ղու­թյուն­ներ ա­նեինք միայն ըն­թա­ցիկ տար­վա հա­մար: Ի­րա­կա­նում հե­ռա­տես տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պա­հան­ջում է, որ կա­պի­տալ ծախ­սե­րի թե­րա­կա­տա­րու­մը ա­հա­զանգ հն­չեց­նի կա­ռա­վա­րու­թյա­նը՝ ի­րա­վի­ճակն ա­րագ շտ­կե­լու հա­մար: Վե­ցե­րորդ՝ ճիշտ չէ այն տե­սա­կե­տը, որ կա­պի­տալ ծախ­սեր չա­նե­լով և դրա հաշ­վին փող խնա­յե­լով պարտք/ՀՆԱ ցու­ցա­նի­շը շա­րու­նա­կա­բար բա­րե­լա­վում ենք: Գու­ցե սա ճիշտ է մեկ տար­վա հա­մար, սա­կայն կա­պի­տալ ծախս չա­նե­լով եր­կա­րա­ժամ­կե­տում վտան­գե­լու ենք նաև պարտք/ՀՆԱ ցու­ցա­նի­շի բա­րե­լավ­ման շա­րու­նա­կա­կան գոր­ծըն­թա­ցը, քա­նի որ թու­լաց­նե­լու ենք տն­տե­սա­կան ա­ճի նե­րու­ժը:
-Այս վեր­լու­ծու­թյուն­ներն ար­ված են 2018-ի տվյալ­նե­րի հի­ման վրա՞։
-Վեր­լու­ծու­թյան հիմ­քում 2019-ի ա­ռա­ջին կի­սա­մյա­կի շուրջ 65 մլրդ դրամ կա­պի­տալ ծախ­սե­րի թե­րա­կա­տար­ման փաստն է, ին­չը տա­րա­ծել ենք ողջ տար­վա վրա: Սա­կայն ակն­հայտ այս թի­վը մե­ծա­նա­լու է, քա­նի որ տար­վա երկ­րորդ կե­սին, այս մի­տում­նե­րի շա­րու­նակ­ման պա­րա­գա­յում, ծրա­գի­րը չի կա­տար­վե­լու: Ար­դյուն­քում նյու­թում բեր­ված գնա­հա­տա­կան­նե­րը (տն­տե­սու­թյան վրա թո­ղած բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյան չա­փե­րը) կլի­նեն ա­վե­լի մեծ:
Ճե­պազ­րու­ցեց
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 6266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ