ReAnimania 2019
 

«Ա­մուլ­սա­րի ան­հաս գա­գա­թից սև-սև ամ­պե­րը կու­տակ-կու­տակ իջ­նում են հո­վիտն ի վար ու ծած­կում կա­նաչ մար­գա­գե­տի­նը»

«Ա­մուլ­սա­րի ան­հաս գա­գա­թից սև-սև ամ­պե­րը կու­տակ-կու­տակ իջ­նում են հո­վիտն ի վար ու ծած­կում կա­նաչ մար­գա­գե­տի­նը»
20.09.2019 | 01:26
«Ի­րա­տե­սը» շա­րու­նա­կում է զրույ­ցը ար­ձա­կա­գիր, թարգ­մա­նիչ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր ԴԻԱ­ՆԱ ՀԱՄԲԱՐ­ՁՈՒ­ՄՅԱ­ՆԻ հետ:
Գրի, կան­խա­սա­ցու­թյան, ի­րա­տե­սու­թյան, հո­ռե­տե­սու­թյան, պայ­մա­նա­կան ու կա­յուն կռա­հում­նե­րի ներ­հյու­սում­նե­րը Դիա­նա Համ­բար­ձու­մյա­նի խոս­քում բա­ցում են մտա­ծում­նե­րի ար­տա­սո­վոր մի տա­րա­ծու­թյուն, ո­րում յու­րա­քան­չյու­րը հնա­րա­վո­րու­թյուն է ստա­նում գտ­նե­լու ի­րեն ան­հան­գս­տաց­նող մեծ ու փոքր խն­դիր­նե­րի լուծ­ման սե­փա­կան բա­նա­լին:
-Դուք փոր­ձում եք Ձեր գր­քե­րը բե­րել կի­նո­յի դաշտ: Կա՞ն շո­շա­փե­լի հե­ռան­կար­ներ այս ա­ռու­մով:
-«Փոր­ձո՞ւմ եմ», չեմ փոր­ձում, ե­թե, ի­հար­կե, «փոր­ձել» ա­սե­լով նկա­տի ու­նեք ճիգ գոր­ծադ­րել, ծա­նոթ-բա­րե­կամ խառ­նել ի­րար, ինչ­պես որ հա­ճախ է ար­վում մեր ի­րա­կա­նու­թյան մեջ, որ­պես­զի այս կամ այն գոր­ծը կի­նոս­ցե­նար դառ­նա, էկ­րան բարձ­րա­նա, և այդ­պի­սով, ան­տեր մնա խեղ­ճուկ­րակ փա­ռա­սի­րու­թյու­նը, ա­նունս հն­չեց­նի կի­նո­սի­րող­նե­րի այս մե՜ծ աշ­խար­հում։ «Փեակ­նե­րի տա­րա­բախ­տու­թյու­նը» կի­նոդր­վագ­նե­րի ո­ճով գր­ված վեպ է, և բնական է, մեղմ ա­սած, իմ կր­քոտ ցան­կու­թյու­նը՝ տես­նել, թե ինչ­պես են վե­պի դր­վագ­նե­րը դր­վագ­վում կի­նո­յում։ Այս վե­պին ծա­նոթ է իմ սի­րե­լի կի­նո­ռե­ժի­սոր­նե­րից մե­կը՝ Հա­րու­թյուն Խա­չատ­րյա­նը, ո­րը, ան­հա­մես­տա­բար ա­սեմ, ա­ռի­թը բաց չի թող­նում՝ ինձ իր գոր­ծըն­կեր­նե­րին ներ­կա­յաց­նե­լիս «տա­ղան­դա­վոր» բա­ռը շեշ­տադ­րե­լով՝ ա­նու­նիս կցե­լու հա­մար։ Շոյ­վում եմ, ոնց եմ շոյ­վում, ու շնոր­հա­կալ եմ, ան­շուշտ, մեծ պա­տիվ է, բայց որ­քան էլ ջերմ լի­նեն ունկ­նդ­րող­նե­րի հա­յացք­ներն ու ժպիտ­նե­րը, որ­քան էլ հար­ցեր հն­չեն՝ իբր հե­տաքր­քր­վե­ցին վե­պովս, ա­մեն բան ա­վարտ­վում է ու­րախ ձեռք­սեղ­մու­մով և ոչ մի խոս­տում չտ­վող հրա­ժեշ­տով։
-Իսկ ի՞նչ եք ա­նում Դուք այդ «ոչ մի խոս­տում չտ­վող հրա­ժեշտ­նե­րից» հե­տո: Գու­ցե հիաս­թափ­վու՞մ եք, գու­ցե մտա­ծում, որ ան­չափ հմա­յիչ «Փեակ­նե­րի տա­րա­բախ­տու­թյու­նը»՝ իր խիստ պատ­կե­րա­յին կի­նոդր­վագ­նե­րով այդ­պես էլ չի՞ գտ­նե­լու իր ռե­ժի­սո­րին:
-Դե, ինձ ինչ է մնում ա­նե­լու, ե­թե ոչ՝ շա­րու­նա­կել այն, ին­չին կոչ­ված եմ, իսկ կի­նո նկա­րող­նե­րը, լավ, գո­նե մեկ­նու­մե­կը, ան­պայ­ման տա­ղան­դա­վոր մե­կը, ե­թե մի օր, մի պա­րապ ժա­մի ձեռքն առ­նի «Փեակ­նե­րը», կար­դա ու չբե­զա­րի, չբե­զա­րի ու է­լի կար­դա, ոտ­քը խփի գետ­նին, ձեռ­քը՝ սե­ղա­նին, տե­ղից վեր կե­նա և ո­րո­շի կի­նո նկա­րել՝ մար­դու, եր­ջան­կու­թյան և ող­բեր­գու­թյան «հյուս­կեն» պատ­կե­րը բաց­բա­ցե­լով, ես, Մա­նե ա­նու­նով փոքր աղջ­կա նման, զար­մանքս ու հրճ­վանքս խառ­նած ի­րար՝ ծափ կտամ ու կպա­րեմ փո­ղո­ցի բա­նուկ մա­սում, որն էլ կդառ­նա իմ գրի, Ձեր ա­սած, «շո­շա­փե­լի հե­ռան­կա­րը կի­նո­դաշ­տում»։ ՈՒ­րիշ ի՞նչ ա­նեմ, ձեռ­քիցս ի՞նչ է գա­լիս, որ ինչ ա­նեմ։
-Տի­կի՛ն Դիա­նա, ման­կու­թյունն ու պա­տա­նե­կու­թյունն անց­կաց­նե­լով Քա­ջա­րա­նում՝ սե­փա­կան մաշ­կի վրա եք զգա­ցել հան­քար­դյու­նա­բե­րու­թյան ա­ղե­տա­լի ազ­դե­ցու­թյու­նը: Ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում այ­սօր ողջ հան­րա­պե­տու­թյու­նը փո­թոր­կած Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման թն­ջու­կին:
-Հա, Քա­ջա­րանն աշ­խար­հի սի­րու­նա­գույն քա­ղաք­նե­րից մեկն է ինձ հա­մար, ինք­նին սի­րուն է, քա­նի որ այս­տեղ եր­կին­քը աշ­խար­հի տար­բեր կող­մե­րում տե­սած իմ եր­կինք­նե­րից ա­մե­նա­բարձրն է ու ա­մե­նա­կա­պույ­տը, այս պս­տիկ քա­ղա­քը կար­ծես բա­րու­րի մեջ ի­րենց գիրկն են ա­ռել բո­լո­րապ­տույտ լեռ­նե­րը, իսկ քա­ղա­քի սր­տի մի­ջով հո­սում է Ող­ջի գե­տը, բայց այս քա­ղաքն ա­վե­լի շատ սի­րուն է այն պատ­ճա­ռով, որ ծն­վե­լով մայ­րի­կիս ծնն­դա­վայ­րում՝ Թիֆ­լիս քա­ղա­քում, ես մե­ծա­ցել ու դար­ձել եմ «ես» հայ­րի­կիս քա­ղա­քում՝ Ող­ջի գե­տի ա­փին գտն­վող Քա­ջա­րա­նում, ո­րը «Ող­ջուտ» մտա­ցա­ծին ան­վա­նու­մով է մտել իմ «Աստ­ղա­կաթ» (1999) վի­պա­կի մեջ. «Ող­ջե­րից մինչև Ող­ջուտ բնա­կա­տե­ղի թի­զու­կես հող էր. ար­ծի­վը, թե արծ­վու­թյու­նը բռ­ներ ու աչքն ու­տեր էս թի­զին իջ­նել, կթա­գադր­վեր...» («Ող­ջերն» էլ Ող­ջի գե­տի իմ ստեղ­ծած ո­ճա­կան հա­մա­բա­նու­թյունն է, ո­րի նպա­տակն է շեշ­տել Քա­ջա­րան քա­ղա­քի մշտն­ջե­նա­կան գո­յու­թյու­նը՝ ող­ջու­թյու­նը, իր ողջ-ա­ռողջ ապ­րող մարդ­կան­ցով՝ «ող­ջե­րով»)։ Ող­ջուտն ու Ող­ջե­րը շա­րու­նակ­վում են նաև իմ «Այր­ված կա­մուրջ­նե­րի վրա­յով» (2004) վի­պա­կում. «Ող­ջե­րը լե­զու ու­նի. ե­թե նս­տես կող­քին ու ա­կանջդ դեմ տաս, մինչև լու­սա­նա, մինչև մութն ընկ­նի, մինչև Կա­պուտ­ջուղ սա­րը ձյուն հագ­նի, ու մինչև Ող­ջու­տում սի­բե­խը հաս­նի, նա եր­կար-բա­րակ ա­ռաս­պել­ներ կպատ­մի ու չի հոգ­նի»։ Քա­ջա­րան քա­ղաքն իր «լավ ու վա­տով» ներ­կա է նաև իմ «Ես ու որ­դիս» (2009) պատմ­ված­քում. «Գար­նա­նը՝ Ող­ջի գե­տը վա­րա­րե­լուն պես, մո­լիբ­դե­նով լեր­դա­ցած ջու­րը, կո­կոր­դի­լո­սի կաշ­վի նման փայ­լկ­տե­լով, հոր­դում էր ու ծան­ծա­ղում «Խվոս­տի» բա­ցա­տում, սա­կայն Ող­ջին իմ երևա­կա­յու­թյու­նը բոր­բո­քում էր ո՛չ թե աղ­տոտ­ված ջրի ոս­կե­դե­ղին պղպ­ջակ­նե­րով, այլ Թեմ­զա ու Սե­նա գե­տե­րի նմա­նու­թյամբ՝ քա­ղա­քը բա­ժա­նե­լով բլ­րի լան­ջին այս ու այն­տեղ կուչ ե­կած հա­վաբ­նե­րի, հա­տու­կենտ ոչ­խա­րի փա­րախ­նե­րի, կար­տո­ֆի­լի «բոս­տան­նե­րի» հով­վեր­գա­կան ի­դի­լիա­յի և գու­նա­վոր մե­տա­լուր­գիա­յի ա­ռա­ջա­տար ե­ռու­զե­ռի, եր­կն­քի խոր կա­պույ­տի մեջ վնգվն­գա­ցող, քա­ղա­քը մկ­րա­տող լա­րե­րից կախ վա­գո­նիկ­նե­րի մո­գա­կան տե­ղա­շար­ժե­րի ու ա­մե­նօ­րյա հան­քա­պայ­թե­ցու­մից ցնց­վող «ստեն­կա­նե­րի» մեջ բազ­մած բյու­րե­ղա­պա­կյա սպաս­քի շխկշխ­կոց-զրն­գո­ցի միջև»։
-«Խվոս­տը», հա­վա­նա­բար պո­չամ­բա՞րն է:
-Ա­յո՛: Ինչ­պես երևում է «Խվոստ» բա­ռի մե­ծա­տա­ռով կի­րա­ռու­թյու­նից, ժա­մա­նա­կա­կից «պո­չամ­բար» բառն իմ պատմ­ված­քում գոր­ծած­վել է այն օ­րե­րին հա­տուկ ռու­սա­կա­նաց­ման կո­լո­րիտ ստեղ­ծե­լու և տա­րած­քը որ­պես տե­ղա­նուն ներ­կա­յաց­նե­լու նպա­տա­կով, քա­նի որ, դժ­բախ­տա­բար, ար­դեն իմ պա­տա­նե­կու­թյան տա­րի­նե­րին՝ 1970-ա­կան­նե­րին, հան­քար­դյու­նա­բե­րու­թյան պատ­ճա­ռած վնաս­նե­րի պատ­ճա­ռով քա­ղա­քի փե­շե­րի տակ ստեղծ­վել էր «մո­լիբ­դե­նով լեր­դա­ցած» ու «աղ­տոտ­ված ջրի ոս­կե­դե­ղին պղպ­ջակ­նե­րով» լի մի հս­կա­յա­ծա­վալ «տե­սար­ժան վայր»։ Ինչ վե­րա­բե­րում է Ա­մուլ­սա­րին, ա­պա պի­տի խոս­տո­վա­նեմ, որ զար­մա­նա­լի զու­գա­դի­պու­թյամբ, իսկ գու­ցե և ի վկա­յու­թյուն «գրի կան­խա­տե­սա­կան շնոր­հի», դեռ ան­ցյալ տա­րի սկ­սած «Կա­նաչ մար­գա­գետ­նի հմայ­քը» վե­պում, ճիշտ է, գե­ղար­վես­տո­րեն, բայց և հնա­րա­վո­րինս ի­րա­տե­սո­րեն անդ­րա­դար­ձել եմ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի աղ­տոտ­ման «ա­պո­կա­լիպ­տիկ» հետևանք­նե­րին՝ պատ­մու­թյունս պտույտ-պտույտ ո­լո­րե­լով Ա­մուլ­սա­րի շուր­ջը ծա­վալ­վող իմ տագ­նապ­նե­րին. «Ե­րազ տե­սավ։ Կի­նը, հարս­նա­ցուի ճեր­մակ զգես­տով, քո­ղա­զարդ, հրեշ­տա­կի թևե­րը թա­փա­հա­րե­լով ու վի­թի գե­ղա­նի քայլ­քով միայ­նակ սլա­նում է ի­րենց տան ծա­ռու­ղով, ո­րը գնում-գնում ու հաս­նում է կա­նաչ մար­գա­գետ­նին, շուր­ջը՝ բո­լո­րապ­տույ­տով վեր խո­յա­ցող բար­դի­նե­րի կա­տա­րին, բնա­վոր­վել են եր­կա­րոտն ու եր­կա­րակ­տուց ա­րա­գիլ­նե­րը, իսկ տնից չերևա­ցող ա­րա­հե­տի վեր­ջում ինքն է կանգ­նած՝ նո­րա­փե­սա­յի նոփ-նոր կոս­տյու­մով, սև թի­թեռ­նի­կի վրա ամ­րաց­ված մի մեծ գունդ ոս­կով, որ Ա­մուլ­սա­րից են փո­րել ու հա­նել։ Գուն­դը հի­մա փայ­լփ­լում է՝ խառն­ված արևա­լույ­սի ցոլ­քին, շլաց­նե­լով ար­քա­յա­կան պա­լատ հի­շեց­նող դղյա­կի բա­կում հա­վաք­ված ու­րախ ամ­բո­խին և ցն­ծու­թյան «բրա­վո­ներ» կոր­զե­լով հար­սան­քա­վոր­նե­րից, ո­րոնք, կար­ծես մո­ռա­ցել են, թե ին­չու են հա­վաք­վել կա­նաչ մար­գա­գետ­նում, ո­րի ճիշտ կենտ­րո­նում մի ոս­կե­կուռ պատ­վան­դան է կանգ­նած։ Հե­զիկ-նա­զիկ ան­գի­տու­թյան մեջ հայ­տն­վում է կի­նը ու ա­ռանց իր կող­մը նա­յե­լու՝ բարձ­րա­նում պատ­վան­դա­նին և ոս­կե­զօծ աս­տի­ճան­ներն ի վեր թեթևա­սահ ել­նե­լով՝ ան­հե­տա­նում եր­կն­քի հե­ռու­նե­րում։ Ա­մառ­վա ծաղ­կա­բույր ու դեղ­նա­կար­միր օ­րը միան­գա­մից մթ­նում է, երբ Ա­մուլ­սա­րի ան­հաս գա­գա­թից սև-սև ամ­պե­րը կու­տակ-կու­տակ իջ­նում են հո­վիտն ի վար ու ծած­կում կա­նաչ մար­գա­գե­տի­նը»։
-Փաս­տո­րեն Դուք գե­ղարվես­տա­կան գրի տի­րույ­թում կան­խա­տե­սել եք բնա­պահ­պա­նա­կան ա­ղե­տը. Ա­մուլ­սա­րի ան­հաս գա­գա­թից իջ­նող սև ամ­պե­րը սպառ­նում են կա­նաչ մար­գա­գետ­նի գո­յու­թյա­նը: Կար­ծում եք՝ ա՞յս հե­ռան­կարն է սպառ­նում մեր երկ­րին, կար­ծում եք՝ մի­ջազ­գա­յին սկան­դա­լից խու­սա­փե­լու հա­մար, այ­նուա­մե­նայ­նիվ, թույլ կտա՞ն մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը, որ շա­հա­գործ­վի Ա­մուլ­սա­րի ոս­կու հան­քը:
-Որ­քան էլ վա­տա­տե­սա­կան հն­չի վե­պից մեջ­բեր­ված այս հատ­վա­ծը, որն ա­նուղ­ղա­կիո­րեն նաև իմ տե­սա­կետն է ար­տա­ցո­լում, բայց և այն­պես, Քն­նո­ղը, ո­րը կո­րու­սյալ աշ­խար­հը փր­կե­լու հան­ճա­րե­ղու­թյունն ու­նի, ա­կանջ է դնում այն­կողմ­նա­յին աշ­խար­հից ի­րեն ձայն տվող կնոջ խոս­քին. «Ա­մուլ­սա­րը քա­րու­քանդ չա­նեք, թե չէ հո­գիս կմեռ­նի։ Ա­մուլ­սա­րը ոս­կու ե­րակ է, ու որ ե­րա­կը բա­ցեք, սա­րը ա­րյու­նա­քամ կլի­նի։ Որ սա­րը մեռ­նի, սար­վո­րը չի ապ­րի։ Ա­մուլ­սա­րը պինդ պա­հեք»։ Հենց այս խոսքն էլ ու­ղիղ և ա­նուղ­ղա­կի ներ­կա­յաց­նում է «Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման թն­ջու­կի» լուծ­ման իմ բա­նա­լին:
Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 1075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao