ReAnimania 2019
 

Կա­պե՛նք գա­զա­նի ե­րա­խը, խեղ­ճաց­նե՛նք նրան

Կա­պե՛նք գա­զա­նի ե­րա­խը, խեղ­ճաց­նե՛նք նրան
20.09.2019 | 01:31
Մեր հաղ­թա­նա­կը թե­րի է ու մեր կյան­քը վտանգ­ված՝ խրա­մա­տի մեջ, սահ­մա­նա­մերձ գյու­ղում, ար­տերկ­րում աշ­խա­տե­լիս կամ սո­վո­րե­լիս: Մեր ապ­րած խա­ղա­ղու­թյու­նը հա­րա­բե­րա­կան է, քան­զի մենք ա­պա­հո­վագր­ված չենք ար­տա­քին թշ­նա­մուց: Եվ պատ­ճառն այն չէ, որ թշ­նա­մին նենգ է ու ստոր, չի ճա­նա­չում որևէ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն, այլ որ՝ մենք վատ ենք զս­պում նրան: Մենք նրա հա­մար վտան­գա­վոր չենք, իսկ նա մեզ հա­մար շա­րու­նա­կում է վտան­գա­վոր լի­նել: Նա մի թշ­նա­մի է, որն ան­հա­գուրդ է իր բնազ­դա­յին ցան­կու­թյուն­նե­րում, և նրան կանգ­նեց­նո­ղը միայն ՎԱԽՆ է, իսկ մենք դա չենք կարևո­րում, ա­վե­լին, կար­ծես չենք էլ մտա­ծում այդ մա­սին: Տա­րա­կու­սե­լի է, բայց փաստ, որ մեր զի­նա­նո­ցում թշ­նա­մուն սար­սա­փի մեջ պա­հե­լու, նման ե­ղա­նա­կով նրան հյու­ծե­լու մի­ջոց­ներ չկան:
Նախ՝ սին պատ­կե­րա­ցում­նե­րի մա­սին: Կեղծ ու վտան­գա­վոր է այն քա­րո­զը, իբր հայ ժո­ղո­վուր­դը խն­դիր չու­նի թուրք ադր­բե­ջան­ցի (կան նաև այ­լազ­գի ադր­բե­ջան­ցի­ներ) ժո­ղովր­դի հետ, խն­դի­րը Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյան հետ է: Քա­նի-քա­նի դեպք ու­նենք, թե ինչ­պես հայ­կա­կան սահ­մա­նա­մերձ գյու­ղի մի ծեր կամ հի­վանդ բնա­կիչ, մո­լոր­վե­լով, ըն­կել է նախ­կի­նում ի­րենց հարևան թուր­քե­րի ձեռքն ու, Բաք­վին փո­խանց­վե­լուց ա­ռաջ, նախ նրանց կող­մից է հո­շոտ­վել: Այ­սինքն՝ ե­րիցս ճշ­մա­րիտ էր մեր պե­տա­կան այ­րե­րից մե­կը, որն ա­սում էր, թե հայն ու ադր­բե­ջան­ցին այլևս ան­հա­մա­տե­ղե­լի են, միա­սին չեն կա­րող ապ­րել: Այս մտ­քին դեմ կանգ­նող­նե­րը պար­զա­պես կա՛մ տկա­րա­միտ են, կա՛մ ե­սա­սեր, ո­րոնք ե­րա­զում են միայն անձ­նա­կան բա­րե­կե­ցու­թյան մա­սին: Թե­կուզ ժո­ղովր­դի ու հայ­րե­նի­քի ա­պա­գա­յի հաշ­վին:
Մեկ այլ դեպ­քում՝ մտա­վո­րա­կա­նով, քա­ղա­քա­կան այ­րով, եր­բեմն նաև զին­վո­րա­կա­նով, հա­սա­րա­կա­կան տա­րա­տե­սակ գոր­ծիչ­նե­րով հույս ենք տա­ծում, որ մեր թշ­նա­մին ցավ հաս­կա­ցող դառ­նա, որ մարդ­կա­յին ցա­վը նրան էլ հա­սա­նե­լի լի­նի, որ վեր­ջա­պես ինքն ի­րեն հարց տա, թե ին­չու է ցավ պատ­ճա­ռում ու­րի­շին: Մեր քրիս­տո­նեա­կան մտա­ծո­ղու­թյան ար­գա­սիքն է, իբր սե­րը, գու­թը, ցա­վը հա­մա­մարդ­կա­յին ընդ­գր­կում­ներ ու­նեն: Չկա նման բան, երբ հար­ցը վե­րա­բե­րում է տե­սակ­նե­րի տար­բե­րու­թյա­նը: Մարդ ա­րա­րա­ծի թուրք տե­սա­կը Փոքր Ա­սիա­յում ի­րեն հաս­տա­տել ու հաս­տա­տում է բնիկ ժո­ղո­վուրդ­նե­րի և, հատ­կա­պես, հայ ժո­ղովր­դի հաշ­վին: Նշա­նա­կում է՝ թուր­քը հա­յի ցա­վը եր­բեք չի կա­րող հաս­կա­նալ, ինքն ի­րեն եր­բեք չի կա­րող հա­կա­սել: ՈՒս­տի ցա­վը մենք պետք է զգաց­նենք, ե­թե ու­զում ենք հա­վա­սար հար­գան­քով ապ­րել: Ընդ ո­րում՝ հար­գան­քը ոչ թե պետք է վաս­տա­կենք, այլ պար­տադ­րենք: Կա­սեք՝ նման բան չկա, հար­գանք չի՞ պար­տադր­վում: Բայց չէ՞ որ վախն ու հար­գան­քը հա­ճախ նույ­նա­նում են, դառ­նում հա­ման­շա­նակ: ՈՒ­րեմն, ե­թե հար­գան­քը բնա­կան կեր­պով չի գո­յա­նում, վախն է օգ­նում, որ­պես­զի ծն­վի հար­գան­քը: Հայ հե­րոս­ներ Անդ­րա­նիկն ու Գևորգ Չա­վու­շը քր­դե­րից ու թուր­քե­րից էլ էին երգ­վում: Չքն­նենք՝ վա­խի՞ց, թե՞ հար­գան­քից դրդ­ված:
Ժա­մա­նակ­նե­րը փոխ­վել են: Թշ­նա­մին հե­րոս է դարձ­րել իր հա­կա­հե­րոս­նե­րին, կեղ­տոտ ա­րյուն ու­նե­ցող­նե­րին, գա­զա­նա­բա­րո մու­տանտ­նե­րին: Նա փո­խել է իր տո­տե­մը՝ բո­րե­նուն է դրել գորշ գայ­լի տե­ղը և զին­վո­րին ու մար­դաս­պա­նին այլևս չի զա­տում: Կա­սեինք՝ իր խն­դիրն է, իր գործն է, ե­թե միայն մեզ չառ­նչ­վեր: Ցա­վոք, առ­նչ­վում է, ա­վե­լին, ստի­պում է, որ մենք չան­տե­սենք այս նոր ի­րո­ղու­թյու­նը: Մեր թշ­նա­մին հաղ­թող զին­վոր չու­նի և ան­ճա­րու­թյու­նից մար­դաս­պա­նին է հե­րոս հոր­ջոր­ջում: Սրա վտանգն այն է մեզ հա­մար, որ այդ­պի­սով բազ­մաց­վում են մար­դա­կերպ ճի­վաղ­ներ, ո­րոնք ա­մե­նուր պատ­րաստ են ա­ռա­ջին իսկ հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում մարդ հո­շո­տե­լու: Մա­նա­վանդ՝ հա­յի, մա­նա­վանդ՝ միա­միտ ու ան­պաշտ­պան հա­յի: Ռա­միլ Սա­ֆա­րով թուր­քը ձևը ցույց տվեց՝ քնած հա­յի կաց­նա­հա­րեց: Մի ե­րի­տա­սար­դի՝ ում հետ, հնա­րա­վոր է, նույն սե­ղա­նի շուր­ջը նս­տած, հաց կե­րած էլ լի­ներ: Քնա­ծին կաց­նա­հա­րո­ղը հե­րո­սաց­վեց, խոր­հր­դա­նիշ դարձ­վեց, ըն­դօ­րի­նա­կե­լի հա­մար­վեց: Վախ­կոտ ու տմար­դի մար­դաս­պա­նը բարձ­րաց­վեց ազ­գա­յին հե­րո­սի պատ­վան­դա­նին: Իլ­համ Ա­լիևին դա պետք էր: Նրա ժո­ղո­վուր­դը կռ­վում պարտ­վել էր և հույս էլ չու­ներ, թե այ­սու­հետ երբևէ կհաղ­թի: Բայց քա­նի որ թուր­քը միշտ հաղ­թող է ե­ղել, այդ իսկ պատ­ճա­ռով հա­յը նրա հա­մար մարդ չէ, մալ է: Հնար ու­նես՝ կտ­րի՛ր գլու­խը, որ­քան շատ, այն­քան մեծ փառք ու պա­տիվ: Ի­հար­կե, թուրք ադր­բե­ջան­ցու պատ­կե­րա­ցում­նե­րով: Եղ­կե­լին այն է, որ դա աշ­խա­տում է, և մեր առջև հի­մա մար­դա­խո­շոշ ոհ­մակ է կանգ­նած: Ոհ­մակ, քան­զի ոչ ժո­ղո­վուրդն է մար­դա­կերպ, ոչ բա­նա­կը: Դրանք բո­րե­նի­նե­րի ոհ­մակ­ներ են՝ հա­մազ­գես­տով և ա­ռանց հա­մազ­գես­տի: Ապ­րի­լյան պա­տե­րազ­մը՝ որ­պես ա­պա­ցույց…
Ին­չու՞ եմ այս մա­սին գրում այ­սօր: Ո­րով­հետև թե­ման, ցա­վոք, ժա­մա­նա­կավ­րեպ չի դար­ձել, ո­րով­հետև երկ­րիս ղե­կա­վար­նե­րը Ար­ցա­խյան խնդ­րի շուրջ ըն­թա­ցող բա­նակ­ցու­թյուն­նե­րից շա­րու­նակ կո­չեր, պատ­գամ­ներ ու պատ­վի­րան­ներ են բե­րում, թե հար­կա­վոր է ժո­ղո­վուրդ­նե­րին խա­ղա­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տել, իսկ ա­հա մա­մու­լից տե­ղե­կա­նում ենք, որ «Խար­կո­վի պե­տա­կան ա­կա­դե­միա­յի ֆի­զի­կա­կան կուլ­տու­րա­յի ա­ռա­ջին կուր­սի հա­յազ­գի ու­սա­նող Ար­թուր Մար­տի­րո­սյա­նին հան­րա­կա­ցա­րա­նի 6-րդ հար­կից ցած են նե­տել ադր­բե­ջան­ցի հարևան­նե­րը, երբ չեն կա­րո­ղա­ցել նրա սե­նյակ թմ­րա­նյութ նե­տել»: Հան­ցա­գոր­ծու­թյու­նը տե­ղի է ու­նե­ցել ս.թ հու­նի­սին: Տղան հրաշ­քով կեն­դա­նի է մնա­ցել, բայց մի՞­թե դա մխի­թա­րու­թյուն է մեզ հա­մար: Ո­ճիր է կա­տար­վել, ո՞րն է լի­նե­լու­ պա­տի­ժը: Ի վեր­ջո, սա կեն­ցա­ղա­յին մի­ջա­դեպ չէ, ա­մե­նաիս­կա­կան ազ­գա­մի­ջյան թշ­նա­մանք է: Բայց ար­դյո՞ք եր­րորդ երկ­րի որևէ դա­տա­րան նման ո­րա­կում կտա: Քիչ հա­վա­նա­կան է, նշա­նա­կում է՝ խն­դի­րը մերն է:
Նկա­տենք՝ թուրք թափթ­փուկ­նե­րը գոր­ծել են խմ­բով, ոհ­մա­կով, այ­սինքն՝ ի­րենց սո­վոր բնազ­դա­յին ե­ղա­նա­կով: Մո­տիվն էլ է հայտ­նի՝ կա­րե­լի է հայ սպա­նել և հե­րո­սա­նալ: Ընդ ո­րում՝ սպա­նել ա­ռանց պատ­ճա­ռի, սպա­նել միայն նրա հա­մար, որ նշա­նառ­վա­ծը հայ է: Հի­րա­վի՝ թուր­քը դեռ «բե­րանն ար­նոտ Մար­դա­կեր[է…] ու հե­ռու է մինչև Մար­դը իր ճամ­փան»: Բայց ե­թե Թու­մա­նյա­նը աշ­խար­հին պի­տի ա­սեր ու ցույց տար, թե ով է թուր­քը, այ­սօր մենք, գի­տե­նա­լով դա, պար­տա­վոր ենք սաս­տել ու սան­ձել Մար­դա­կե­րին: Սան­ձել այն­պես, ինչ­պես սան­ձում են գա­զա­նին՝ կա՛մ խեղ­ճաց­նե­լով, կա՛մ սատ­կաց­նե­լով: Այ­նինչ՝ ա­նընդ­հատ քա­րոզ­ներ ենք լսում հայ­րե­նա­սեր, հետն էլ խա­ղա­ղա­սեր լի­նե­լու մա­սին: Մեր գա­ղա­փա­րա­բան­նե­րը կար­ծես չեն էլ գի­տակ­ցում, որ այդ գե­ղե­ցիկ մտ­քե­րը կոնկ­րետ մեր պա­րա­գա­յում հա­կա­սում են ի­րար: Թշ­նա­մին է մեզ հու­շում, որ հայ­րե­նա­սեր, բայց խա­ղա­ղա­սեր սե­րունդ դաս­տիա­րա­կել նշա­նա­կում է նա­հա­տակ­ներ նա­խա­պատ­րաս­տել: Ցա­վոք, նա է տես­նում, որ այդ­պես ենք ապ­րել վեր­ջին 1600 տա­րի­նե­րին՝ նա­հա­տակ­ներ ենք տվել ու եր­կիր կորց­րել: Նա դրան վարժ­վել է, և հի­մա էլ նույնն է ակն­կա­լում: Եվ ե­թե կա­մե­նում ենք նրան հու­սա­խաբ ա­նել, ա­պա պետք է թշ­նա­մուն ջախ­ջա­խող հայ­րե­նա­սեր սե­րունդ դաս­տիա­րա­կենք, սե­րունդ, ո­րը կս­տի­պի իր ժո­ղովր­դի մա­հը կա­մե­ցո­ղին բա­վա­րար­վել հա­յոց հո­ղում թո­ղած սե­փա­կան լե­շե­րը ճա­շա­կե­լով: ՈՒս­տի հայ­րե­նա­սեր լի­նե­լը քիչ է, միայն հայ­րե­նա­սի­րու­թյամբ հայ­րե­նիք չի պահ­վում (ի­րա­կա­նում դա եր­բեք և ոչ մե­կին չի հա­ջող­վել): Հետևա­բար, հայ­րե­նա­սեր լի­նե­լով, մենք պետք է լի­նենք նաև Ա­ՀԱՐ­ԿՈՒ: Մեր բա­նակն իս­կա­պես մար­տու­նակ է, մեր զին­վոր­ներն ա­րի են ու հայ­րե­նա­սեր, բայց հա­մա­ձայ­նենք, որ մեր բա­նակն այլևս ահ ու սար­սափ չի ներ­շն­չում թշ­նա­մուն կամ այն­քան չի ներ­շն­չում, որ նա ոչ միայն չհա­մար­ձակ­վի պա­տե­րազմ սկ­սել, այլև կաս­կած ան­գամ չու­նե­նա, որ թե­կուզ փոք­րիկ սադ­րան­քի դեպ­քում խս­տո­րեն կպատժ­վի: Այ­նինչ, պետք է վեր­ջա­պես բա­ցա­ռել այն լու­րե­րը, ո­րոնք պար­բե­րա­բար գու­ժում են, այս­պես կոչ­ված, շփ­ման գծի այս կամ այն հատ­վա­ծում թշ­նա­մու գն­դա­կից հայ զին­վո­րի սպան­վե­լը: ՈՒ թեև դրա հա­մար հա­մար­ժեք պա­տաս­խան տալն ան­գամ քիչ է, այ­դու­հան­դերձ, ար­դյո՞ք մենք ա­նում ենք ա­մեն անհ­րա­ժեշ­տը։
Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում պարտ­վե­լուց ո­րոշ ժա­մա­նակ անց թուրք ադր­բե­ջան­ցին, ուշ­քի գա­լով, վեր­սկ­սեց իր պա­տե­րազ­մը բո­լոր հնա­րա­վոր մի­ջոց­նե­րով ու ե­ղա­նակ­նե­րով և, խոս­տո­վա­նենք, ոչ ա­ռանց հա­ջո­ղու­թյուն­նե­րի: Նախ նա, ինչ­պես վե­րը նշե­ցինք, փո­խեց իր մար­տա­կո­չը («Սպա­նի՛ր հա­յին որ­տեղ կա­րող ես և ին­չով կա­րող ես»¤ և կար­գա­խո­սը («Հա­յի գլուխ կտ­րողն իս­կա­կան հայ­րե­նա­սեր է»), այ­նու­հետև ա­ռաջ գնաց քա­րոզ­չա­կան ճա­կա­տում, աշ­խար­հի աչ­քին իր հան­ցանք­ներն ար­դա­րաց­նե­լով (Սում­գա­յի­թից մինչև Ապ­րի­լյան պա­տե­րազ­մում ա­նուժ ծե­րե­րի գլուխ կտ­րե­լը), հայ ժո­ղովր­դին ագ­րե­սո­րի շա­պիկ հագց­նե­լով: Իսկ մենք շա­րու­նա­կում ենք աշ­խար­հին ներ­կա­յա­նալ ար­դա­րու­թյան ու բա­րեկր­թու­թյան դիր­քե­րից, կար­ծե­լով, թե, ի վեր­ջո, դա է մեզ հա­ջո­ղու­թյուն բե­րե­լու: Մինչ­դեռ ան­ցած տա­րի­նե­րը վկա­յում են, որ նշ­վա­ծը ու­ղիղ ճա­նա­պարհ չէ, ոչ եր­բեք դե­պի այն բար­ձուն­քը տա­նող, որ­տեղ պետք է մեր հաղ­թա­կան դրոշն առ­միշտ ծա­ծա­նենք:
Ին­չու՞մ ենք թե­րա­նում: Նրա­նում, որ հա­կա­զենք չու­նենք կամ, ա­վե­լի ճիշտ, մո­ռա­ցել ենք դրա մա­սին ու հի­մա չենք գոր­ծա­ծում: Խոս­քը հո­գե­բա­նա­կան պա­տե­րազ­մի մաս կազ­մող ՍՐ­ԲԱ­ԶԱՆ ՎՐԻ­ԺԱ­ՌՈՒ­ԹՅԱՆ մա­սին է: Ան­չա­փե­լի է վեր­ջի­նիս ազ­դե­ցու­թյու­նը զանգ­ված­նե­րի վրա: Ընդ ո­րում՝ եր­կու կող­մի վրա հա­վա­սա­րա­պես: Պար­զա­պես մի կող­մին այն պատ­ճա­ռում է հպար­տու­թյուն և ոգևո­րու­թյուն, իսկ մյուս կող­մին ստի­պում տագ­նա­պել և սթափ­վել: Այն, ինչ մեզ հար­կա­վոր է թուր­քին հա­կա­ռա­կորդ ու­նե­նա­լիս: Հա­կաբ­նա­կան է ոճ­րա­գոր­ծին ան­պա­տիժ թող­նե­լը: Ոճ­րա­գոր­ծու­թյու­նը նոր ոճ­րա­գոր­ծու­թյուն է ծնում, ին­չը տես­նում ենք թուր­քի պա­րա­գա­յում: Այս հան­րույ­թի հա­մար ո­ճիր գոր­ծել նշա­նա­կում է հաղ­թել: Ըստ ի­րենց, նրանք հաղ­թել են մեզ: Եվ հաղ­թո­ղը Ռա­միլ Սա­ֆա­րովն է: Նա հաղ­թա­նա­կի խոր­հր­դան­շան է, կուռք: Նա թուր­քի մի­ջից հա­նել է հա­յի նկատ­մամբ վա­խը, որն Ար­ցա­խից հե­տո ծն­կա­չոք էր ա­րել նրան: Պատ­մու­թյու­նը հո­րին­վածք է. Բելն է միշտ հաղ­թել:
Ի՞նչ պետք է ա­նել: Փշ­րել կուռ­քը, ոչն­չաց­նել խոր­հր­դա­նի­շը, վախ գցել ա­նօ­րե­նի սիր­տը, ի­րա­կան դարձ­նել պատ­ժի ան­խու­սա­փե­լիու­թյու­նը: Մենք պետք է լսենք բո­րե­նու վեր­ջին կաղ­կան­ձը:
Ինչ­պե՞ս ա­նել: Լուռ, ա­նաղ­մուկ և ա­նա­նուն: Թող որ հի­սուն տա­րի անց հայ ժո­ղո­վուրդն ի­մա­նա իր հե­րոս­նե­րի ա­նուն­նե­րը: Օր­վա խն­դիրն է ցույց տալ թուր­քին, ին­չու չէ, նաև աշ­խար­հին, որ հա­յի պատ­ժող ձեռքն ա­մե­նուր կհաս­նի ե­ղեռ­նա­գոր­ծին: Այդ նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար ցան­կա­ցած զո­հա­բե­րու­թյուն ար­դա­րաց­ված է: Վա­խը կս­թա­փեց­նի թշ­նա­մուն, և նա ի­րեն շատ ա­վե­լի հա­վաք կպա­հի թե՛ բա­նակ­ցու­թյուն­նե­րում, թե՛ սահ­մա­նի վրա: Ար­ժե, ու­րեմն, մեկ մար­տա­կան ինք­նա­թիռ պա­կաս ու­նե­նալ, բայց Սա­ֆա­րով բո­րե­նուն դիա­թա­վալ տես­նել: Վա­ղուց ժա­մա­նակն է…
Հի­շենք և հա­զար ո­ղոր­մի տանք մեր բո­լոր վրի­ժա­ռու­նե­րին՝ Դրաս­տա­մատ Կա­նա­յա­նից մինչև Գուր­գեն Յա­նի­կյան: Նրանք ազգն ամ­բող­ջու­թյամբ չփր­կե­ցին, բայց հա­սան ի­րենց կա­րե­ցա­ծին՝ ազ­գիս պա­տի­վը բարձր պա­հե­ցին: Այ­սօր մենք պար­տա­վոր ենք մտա­ծել ոչ միայն մեր ազգն ու պա­տի­վը, այլև մեր հայ­րե­նիքն ԱՄ­ԲՈՂ­ՋՈՒ­ԹՅԱՄԲ փր­կե­լու մա­սին: Սա տես­լա­կան չէ, այլ ա­պա­գա ու­նե­նա­լու գրա­վա­կան. վե­րա­դարձ­նե՛լ հայ­րե­նի­քը և վե­րա­դառ­նա՛լ հայ­րե­նիք: Կդարձ­նենք սա ազ­գա­յին ծրա­գիր՝ կապ­րենք, չենք դարձ­նի՝ մար­դա­խո­շոշ գա­զա­նը մեզ կհո­շո­տի, և ոչ մի Մար­դու ի­րա­վունք­նե­րի դեկ­լա­րա­ցիա էլ չի փր­կի: Արդ, ու­րեմն, պա­հե՛նք մեր պա­տի­վը, կա­պե՛նք գա­զա­նի ե­րա­խը, խեղ­ճաց­նե՛նք նրան: Թույլ չտանք, որ բո­րե­նի­նե­րը մեր շուր­ջը բազ­մա­պատկ­վեն: Չմո­ռա­նանք, որ ա­ռյու­ծին հաղ­թում է միայն բո­րե­նի­նե­րի ոհ­մա­կը…
Համ­լետ ԴԱՎ­ԹՅԱՆ
Պատ­մա­բան, հրա­պա­րա­կա­խոս
Դիտվել է՝ 1704

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao