Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իսրայելը ողջունում է Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի որոշումը

Իսրայելը ողջունում է Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի որոշումը
20.09.2019 | 13:03

Երեկ Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը հայտարարել է. «Իսրայել պետությունը ողջունում է Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի կառավարության որոշումը: Այս որոշումը արտացոլում է նաև վերջին մեկ տարում պետական հարաբերությունների զգալի առաջընթացը: Դեսպանատան բացումը երկկողմ հարաբերությունների նոր և կարևոր գլուխ է, և մենք վստահ ենք, որ սա էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների միջև բարեկամությունը և կխթանի երկրների միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում»։ Նա որոշումը կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: «Բացման օրից Հայաստանի դեսպանատունը կլինի 90-րդ արտասահմանյան դեսպանատունը Իսրայելում: Անշուշտ, սա վկայում է աշխարհում Իսրայելի ամրապնդող դիրքի կայուն աճի մասին: Մենք կշարունակենք աշխատել Իսրայելի միջազգային հարաբերությունների ամրապնդման և միջազգային դիրքի հաստատման ուղղությամբ», - հայտարարել է նախարարը։

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ