Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանը շահագրգռված է «Բոինգ»-ի հետ փոխշահավետ համագործակցությամբ

Հայաստանը շահագրգռված է «Բոինգ»-ի հետ փոխշահավետ համագործակցությամբ
20.09.2019 | 13:04

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Բոինգ» միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի տնօրեն Ալեմ Վալիին և ֆինանսական հաճախորդների ղեկավար Մհեր Պապյանին: Զրուցակիցները քննարկել են ավիահաղորդակցության ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ: Նակարևորել է ավիահաղորդակցության զարգացումը մեր երկրում՝ հավելելով, որ ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:
«Բոինգ»-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներն անդրադարձել են մեր երկրում հնարավոր գործունեությանը և համագործակցության ուղղություններին, այդ թվում` ավիացիոն շուկայի հնարավորություններին:

Դիտվել է՝ 410

Մեկնաբանություններ