ReAnimania 2019
 

Արթուր Վանեցյանը շարունակում է խոսել

Արթուր Վանեցյանը շարունակում է խոսել
20.09.2019 | 13:07

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Armtimes.com-ի հետ զրույցում աբսուրդ և ամոթ է որակել լուրերը, որ ինքն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։ Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են. ըստ այդմ՝ հանդիպումը տեղի է ունեցել Ծառուկյանի առանձնատանը և տևել մի քանի ժամ: Մամուլը գրել էր, որ Վանեցյանը առաջիկայում կանդամագրվի ԲՀԿ-ին: «Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են, ամոթ է»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Արթուր Վանեցյանը:


- Պարոն Վանեցյան, այդ դեպքում ինչո՞ւ են նման խոսակցություններ շրջանառվում:
- Դա արդեն գրողներից է պետք հարցել, ումից են պատվեր ստացել, որ նման նյութեր գրեն:
- ԲՀԿ-ին անդամագրվելու վերաբերյալ խոսակցություն ձեր և Գագիկ Ծառուկյանի միջև չի՞ եղել:
- Ընդհանրապես չի եղել, չի էլ կարող լինել: Բացառում եմ երբևիցե կյանքիս մեջ որևէ փուլում ԲՀԿ-ին անդամագրվելու հնարավորություն և առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն:
- Այսինքն՝ մտադիր չե՞ք քաղաքականությամբ զբաղվել, թե՞ այլ կուսակցություններին անդամագրվելն եք միայն բացառում:
- Ես ասում եմ՝ քաղաքական ուժին անդամակցությունը բացառում եմ, իսկ թե ինչով կզբաղվեմ՝ որոշում կկայացնեմ ես ինքս, որի մասին կհայտարարեմ առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության, հանգստից հետո: Ես հիմա ընտանիքիս հետ Վրաստանում հանգստանում եմ:
- Հրաժարականից հետո ձեր հայտարարությունը հեռացվել է ԱԱԾ-ի ֆեյսբուքյան էջից, սա նշանակում է, որ դուք զղջացել եք այդ հայտարարությունն անելու համար:
- Ֆեյսբուքյան էջից հայտարարություն հանել-չհանելու հարցով պետք է դիմել ԱԱԾ և իրենց պաշտոնական կարծիքը ստանալ: Իմ իմացությամբ չի հանվել, հանվել է նոր ղեկավարության կողմից, չգիտեմ՝ ինչ հանգամանքներից ելնելով:
- Ձեր հրաժարականի հստակ պատճառների մասին ե՞րբ կխոսեք:
- Պատճառների մասին կխոսեմ ըստ անհրաժեշտության, եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին՝ կարող է ավելի շուտ խոսեմ, իսկ եթե հանգիստ թողեն ինձ, ուրեմն հանգիտ կշարունակեմ իմ կյանքը:

Դիտվել է՝ 1511

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao