Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայտնի է Հրայր Թովմասյանի պաշտոնանկության օրը

Հայտնի է Հրայր Թովմասյանի պաշտոնանկության օրը
20.09.2019 | 13:11

«Հրապարակը» գրում է. «ՔՊ վարչության նիստին մասնակցածները չեն ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները: Նիկոլ Փաշինյանը եղել է բավականին նյարդային, հասկացրել է, որ կադրային հարցերն իրենց հետ չի պատրաստվում քննարկել, սակայն ասել է, որ Վիլեն Գաբրիելյանը ոստիկանապետ չի նշանակվելու.


«Շատ հարցերի կանդրադառնանք ԱՄՆ այցից հետո։ Ասաց՝ գլխավոր հարցը Հրայր Թովմասյանն է, զեկուցեցին, որ հոկտեմբերի 1-ին նրա պաշտոնանկության օրինագիծն ԱԺ-ն կընդունի, և փակ քվեարկությամբ Հրայրը պաշտոնանկ կարվի: Կրկին ասաց՝ բոլոր կոռումպացվածները նստելու են։ Անուղղակի շեշտադրումներ արեց նորերի թանկարժեք ժամացույցներին, բիզնեսներին։ Ակնհայտորեն չէր մարսել Դավիթ Տոնոյանի հայտարարությունը` հրաժարականի դիմում չգրելու մասով, ինչպես նաև Վանեցյանի հայտարարությունը, որ ինքն է դիմում գրել և ոչ թե իրեն «հնարավորություն» են տվել գնալու»: Իմքայլականի փոխանցմամբ` «պրիցելի» տակ են մեծ թվով մարդիկ, այդ թվում՝ Ծառուկյանը. «Նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու սխեմա վաղուց կա, կանխել են մտերիմները՝ Սասուն Միքայելյանը, Խաչատուր Սուքիասյանը։ Բայց գործ է հարուցվել «Մուլտի կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի դեմ։ Իմաստը՝ կանխել ԱԺ-ում սպասվող վերադասավորությունները։ Հունվարի 14-ին լրանում է վարչապետի պաշտոնավարման 1 տարին, նրան անվստահություն հայտնելու և նոր վարչապետ առաջադրելու թեմա կարող է ծագել, Ծառուկյանն ամենահարմար թեկնածուն է»:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ