Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին Անկախության տոնի առթիվ

ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին Անկախության տոնի առթիվ
20.09.2019 | 19:42

Հայաստանի Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. «Ուրախ եմ շնորհավորել Ձեզ՝ ՀՀ Անկախության օրվա առիթով: Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանադույթների, հոգևոր մտերմության և փոխադարձ վստահության վրա: Դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերին և համահունչ են տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը:Ձեզ ի սրտե քաջառողջություն և հաջողություններ եմ մաղթում, իսկ Ձեր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ