Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դատարանը մերժեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
20.09.2019 | 19:43

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու դատավոր Աննա Դանիբեկյանին՝ դատարանում հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ «Մինչև այս պահը Ձեր կողմից դրսևորած կամայականությունները ամբողջությամբ մեզ հիմք են տալիս ասելու, պնդելու, որ այս գործով Դուք ի վիճակի չեք իրականացնելու արդարադատություն, քանի որ գտնվում եք այն թևի ազդեցության տակ, որն այսօր քաղաքական հետապնդում է իրականացրել պարոն Քոչարյանի նկատմամբ։ Մեզ ժամանակ տվեք, որպեսզի մենք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնենք», - ասաց Հայկ Ալումյանը։

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ