«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրելու է ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագիր

Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրելու է ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագիր
20.09.2019 | 19:44

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագիր ստորագրելու որոշում է կայացրել՝ տեղեկացրել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը:


Համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվել են մինչև 2014-ը, ավելի վաղ Եվրահանձնաժողովը այդ փաստաթղթի ստորագրման հարցը ներկայացրել է ԵՄ Խորհրդի ուսումնասիրությանը: Փաստաթուղթը ԵՄկառույցների հավանության արժանանալուց և Բրյուսելի ու Մինսկի միջև ստորագրվելուց հետո, ԵՄ «Արևելյան գործընկերության» անդամ Բելառուսի քաղաքացիների համար կնվազեցվի Շենգենյան վիզայի արժեքը մինչև 35 եվրո, բացի այդ վիզայի տրամադրման առավելագույն ժամկետ կսահմանվի մինչև 10 օր:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ