Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է` և Ստամբուլյան կոնվենցիան է վավերացվելու, և Ամուլսարի հանքն է շահագործվելու

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է` և Ստամբուլյան կոնվենցիան է վավերացվելու, և Ամուլսարի հանքն է շահագործվելու
20.09.2019 | 19:51

«Ժողովուրդին» մանրամասներ են հայտնի դարձել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ-Նիկոլ Փաշինյան սեպտեմբերի 13-ի հանդիպումից: Թերթի տեղեկություններով` վարչապետն իրականում այնքան էլ գոհ չէ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեությունից, ավելին` նրանցից մի քանիսին մեղադրել է նաև մանիպուլյացիաներ անելու մեջ, և խոսքը հատկապես վերաբերել է Ամուլսարի հանքի շահագործման թեմային։


Իրավիճակը հանգեցրել է նրան, որ վարչապետը հայտարարել է` և Ստամբուլյան կոնվենցիան է վավերացվելու, և Ամուլսարի հանքն է շահագործվելու: Դա հենց այսպես, բաց տեքստով էլ ասվել է: Հանդիպումից այնքան էլ գոհ չեն մնացել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որ հետո հայտարարել են, թե նման հանդիպումներում բան չի փոխվում, և բարձրաձայնվում են հարցեր, որոնք նախկինում էլ են բարձրաձայնվել, սակայն խնդիրների լուծումները չեն երևում»:

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ