Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում
20.09.2019 | 19:52

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունն անդրադարձել է Գնդեվազի ու Ջերմուկի հարակից այլ համայնքների դպրոցականների կողմից դասադուլ ու Ամուլսարի հանքի շահագործման դեմ երթ իրականացնելուն: ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ ասվում է. «Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում։


Մեր աշակերտն արդեն ապացուցել է, որ իր իրավունքները պաշտպանելու և դրանց համար պայքարելու համար ունի բավարար կամք և ունակություններ։ Հաշվի առնելով այս փաստը՝ կոչ ենք անում բոլոր մեծահասակներին զերծ մնալ երեխաների զգացմունքները շահարկելուց և արհեստականորեն չազդել նրանց որոշումների կայացման վրա։ Մեր նպատակն անկախ և կրթված քաղաքացու ձևավորումն է, և ցանկալի է, որ բոլորիս գործողություներն ուղղված լինեն ծառայելու այդ գաղափարին՝ առանց այն արժեզրկելու։


Միաժամանակ նշում ենք, որ արձանագրված բոլոր մտահոգությունները կուսումնասիրվեն մեր կողմից և կտրվեն համապատասխան գնահատականներ, անհրաժեշտության դեպքում՝ կձեռնարկվեն միջոցներ»:

Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ