Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրանը արձագանքում է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զորքեր տեղակայելու որոշմանը

Իրանը արձագանքում է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զորքեր տեղակայելու որոշմանը
21.09.2019 | 22:57

«Իրանը կպատժի երկրի դեմ հարձակում ձեռնարկած ցանկացած ուժի»՝ պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին: «Զգույշ եղեք: Որևէ սահմանափակ ագրեսիա այդպիսին չի մնա: Մենք կհետապնդենք ցանկացած ագրեսորի», - հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը` մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում հավելյալ ամերիկյան ստորաբաժանումներ տեղակայելու մասին Սպիտակ տան որոշումը:
«Մենք կպատժենք մեր դեմ հարձակում իրականացրած ցանկացած ուժի մինչև դրա վերջնական կործանում», - ասել է Սալամին:

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ