Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զոհրաբ Մնացականյան․ Նյու Յորքի բանակցություններին գնում ենք շատ հստակ օրակարգով

Զոհրաբ Մնացականյան․ Նյու Յորքի բանակցություններին գնում ենք շատ հստակ օրակարգով
22.09.2019 | 12:29

«Գիտեք մեր օրակարգը շատ լավ, գնում ենք շատ հստակ մեր օրակարգով»՝ երեկ Գյումրիում լրագրողները հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով երկուշաբթի օրը Նյու Յորքում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունների մասին: Օրակարգը, ըստ Մնացականյանի, «ներառում է բազմաթիվ հարցեր՝ սկսած մեր բովանդակային բանակցություններից, վերջացրած բոլոր այն կարևոր հարցերով, որոնք պետք է նպաստեն համապատասխան պայմաններին, միջավայրին, որի շրջանակներում մենք ապահովենք խաղաղ գործընթացը»:

«Այսինքն, մեր օրակարգը առավել քան պարզ է, մենք բազմիցս խոսել ենք և բազմիցս առիթ ենք ունեցել շատ հստակ արտահայտելու», - ընդգծեց նախարարը: Առաջիկայում պետությունների ղեկավարների հանդիպման հնարավորության վերաբերյալ նա ասաց․«Դեռևս չշտապենք, գիտեք, մենք հիմա կենտրոնացած ենք այս գալիք հանդիպմանը և դրանից հետո կկարողանանք տեսնել հաջորդ քայլերը: Շատ էական է՝ այս փուլը անցնենք, հետո կծրագրենք: Հիմա անմիջապես որ ասեմ՝ մենք արդեն տեսնում ենք հաջորդ քայլը ղեկավարների մակարդակով հանդիպման, մի քիչ շտապողականություն կլինի»:
Ադրբեջանում ազատազրկված ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի մասին Մնացականյանն ասաց․ «Ես պատկերացնում եմ, որ այդ մարդիկ պետք է վերադարձվեն Հայաստան, որովհետև սա խիստ մարդասիրական բան է՝ նրանք հանցագործություն չեն գործել, նրանք որևէ հանցանք չեն գործել, որը դուրս հանի նրանց մարդասիրական դաշտից, և էստեղ ամենաուղղակի ճանապարհը մարդասիրական քայլ իրականացնելն է և վերադարձնելն է»:


Նա նշեց նաև, որ նախօրեին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի ասածին ավելացնելիք չունի: «Հիմա ես չեմ ուզենա որևէ նոր բան ավելացնել, դուք շատ լավ հասկանում եք, որ մի հարց է, որը բնականաբար մեր օրակարգում է, և բնականաբար ներգրավվածություն լինելու է այդ հարցով, քննարկում լինելու է», - ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ