Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հանկարծամահ է եղել թատերագետ Նվարդ Ասատրյանը

Հանկարծամահ է եղել թատերագետ Նվարդ Ասատրյանը
22.09.2019 | 12:30

ՀԹԳՄ ֆեյսբուքի էջը հաղորդում է.

«Խոր վշտով և մեծ ցավով տեղեկացնում ենք, որ հանկարծամահ է եղել հայտնի թատերագետ, ՀԹԳՄ միության անդամ, Նարեկացու հուշամեդալակիր, ՀԹԳՄ ոսկե մեդալակիր և թատրոնի նվիրյալ Նվարդ Ասատրյանը։ Նվարդ Ասատրյանը մեր նախաձեռնության և կազմակերպության ամենաակտիվ հետևորդներից և մեզ քաջալերողներից էր։ Մշտապես երիտասարդների կողքին՝ իր գիտելիքներով և կամեցողությամբ»:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ