Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ը վերացրել է ներկրման մաքսատուրքերը չինական ապրանքների համար

ԱՄՆ-ը վերացրել է ներկրման մաքսատուրքերը չինական ապրանքների համար
22.09.2019 | 12:34

ԱՄՆ իշխանությունները ժամանակավորապես վերացրել են 437 չինական ապրանքների համար ներկրման մաքսատուրքերը, որ սահմանվել էին 2018-ին:


Որոշումը կայացնելիս ամերիկյան կողմը հաշվի է առել բազմաթիվ գործոններ: Մասնավորապես, ապրանքատեսակների մի մասը հնարավոր է եղել ձեռքբերել միայն չինական շուկայից: Ցանկի 38 ապրանքատեսակի համար արտոնությունը կգործի մինչև 2020-ի օգոստոսի 7-ը, մյուսների համար մինչև մեկ տարի:

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ