«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Թռիչք»-ով սկսեց 154-րդ թատերաշրջանը

Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Թռիչք»-ով սկսեց 154-րդ թատերաշրջանը
22.09.2019 | 12:41

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում «Թռիչք» ներկայացմամբ սկսվեց 154-րդ թատերաշրջանը: Դրամատուրգ, բանաստեղծ, թարգմանիչ Սամվել Կոսյանի՝ «Կյանքը վանդակի կողքով» պիեսի հիմքում ազատության մեջ հայտնված թութակների կյանքն է: Պիեսը բեմադրել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը: Ներկայացման մեջ զբաղված են արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը, վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, դերասան Արսեն Միքայելյանն ու հրավիրյալ դերասանուհի Անի Խաչիկյանը: 154-րդ թատերաշրջանը գերհագեցած է լինելու: Տարբեր թատերական նախագծեր են իրականացվելու: Սեպտեմբերի 25-ին, 28-ին և 29-ին Մհեր Մկրտչյանի անվան փոքր թատրոնում ներկայացվելու է «Երկնագույն շան աչքերը» դրաման, որտեղ հանդես կգան դերասան Արսեն Միքայելյանը և հրավիրված դերասանուհի Իննա Խոջամիրյանը։ Պատանի հանդիսատեսի համար կներկայացվի «Բուրատինոյի արկածները» հեքիաթը: Հոկտեմբերին Մհեր Մկրտչյան փոքր թատրոնում եւս մեկ նոր ներկայացում կլինի՝ «Բարի լույս, պարոն Մաթեւոս», ռեժիսոր՝ Հակոբ Տեր-Ղուկասյան: Այս թատերաշրջանի ընթացքում թատրոնը նաև հյուրախաղերի է նախապատրաստվում:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ